Բաժիններ՝

Բուքը շարունակվում է Գյումրիի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  1-ին` ժամը 17:30-ի դրությամբ,  Սևանի, Նոյեմբերյանի  և  Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բուքը շարունակվում է Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ջաջուռ լեռնանցքում և Աշոցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանում:

Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս