Քաղաքացին զինամթերքը թողել է «Շահումյան» գերեզմանատան մոտ
Հունվարի 31-ին, ժամը 19.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Շահումյան» գերեզմանատան մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 101 փամփուշտ և 1 նռնակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: