Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերացվել է:
Որդիներից մեկը ծառայում է բանակում, մեկը նոր է ավարտել ծառայությունը, երեխաներից մեկը դպրոցական է, մեկն էլ փոքր տարիքի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում այրվում է տնակ:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում մոտ 30 տարի է ծծմբական փոշի և «ԴՏՏ» տեսակի (դիոդատրանզիստորային տրաբանական տարրեր) քիմիական նյութեր կան:
Կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կարգի հաստատման համար հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլար:
Երբ պեղումները սկսեցինք, շատերն էին թերահավատորեն մոտենում մեր աշխատանքներին, իսկ մեր որոշ հայ մտավորականների արձագանքներն էլ շատ չէին տարբերվում ադրբեջանական կողմի արձագանքներից: Այսօր հուշարձանը հայտնի է, և աշխարհի մակարդակով համապատասխան մասնագետներ ընդունում և հետաքրքրվում են, բայց այդ ամեն ինչը մեր՝ արշավախմբի ջանքերով է արվել, մենք ենք ներկայացրել Տիգրանակերտը միջազգային գիտաժողովներում, ցուցահանդեսների ենք մասնակցել, հարթակ ենք ստեղծել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ վիրավորվածը լեյտենանտ է, իսկ դեպքի մանրամասներն այս պահին ճշտվում են
Տեսախցիկն արձանագրել է բանկոմատից գողություն կատարելու անհաջող փորձը:
Հասմիկի կյանքը շատ բարդ, հիասթափություններով ու սիրով լի կյանք էր, որից նա, այդուհանդերձ, գոհ էր: Քանի որ կողքին էր դուստրը՝ Սոնան:
Դանակահարություն Վանաձորում:
Ժամը 19.45-ին Բյուրական գյուղի մոտ՝ ջրանցքի մեջ, գտել են Վ.Ա.-ի (ծնվ.1954թ.) դին:
Շիրակի մարզում միջհամայնքային ճանապարհների հիմնական մասը երթևեկելի չէ:
Արարատյան դաշտի ջրավազանի ջրային պաշարի ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել դրա կառավարման պլանը. այդ նպատակով կառավարության որոշմամբ ավելի քան 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ պլանի իրագործմամբ կբարելավվի Արարատյան դաշտի ստորջրյա պաշարի վիճակը:
Այսօր ՀՀ կառավարությունն իր հերթական նիսում հաստատել է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը, http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում
Չեկած ամառ, փուլ եկավ երկնակամար: Սևակի տողերը գուցե ընդհանրական են, բայց բնորոշ հենց այս տանն ամենաուղիղ իմաստով: Խոհանոցից մնաց այսքանը, սեղան-աթոռի փոխարեն քարերի կույտ է, թափվել է ամիսներ առաջ, սակայն այսօր էլ վտանգավոր է հավաքելը, հոսքը գուցե շարունակվի:
Խարդախության` 6, խուլիգանության` 2, կաշառակերության, մաքսանենգության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Կան թերթեր, որոնք որոշ հակումներ ունեն այս կամ այն կուսակցության նկատմամբ, բայց հաստատ իրենց գերին չեն: Օրինակ, «Süddeutsche Zeitung»-ը սոցիալ-լիբերալների հանդեպ հակումներ ունի, բայց դա միանշանակ վերաբերմունք չէ, և օբյեկտիվ լրատվություն են մատուցում: Խմբագրականներում կարող են դիրքորոշում հայտնել այս կամ այն ուժի նկատմամբ, բայց կրկնում եմ` դա չի նշանակում, որ տվյալ ուժը թերթի ֆինանսավորողն է, իսկ թերթն իշխանամետ կամ ընդդիմադիր է:
Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում «Տիեռաս Դե Արմենիա» ՓԲԸ-ի հողատարածքում հայտնաբերվել է ական:
քիչ առաջ Գեղարքունիքի մարզում կարկուտ է տեղացել: Տեղացած կարկուտն այնքան մեծ է եղել իր չափսերով, որ վնասել է մեծ թվով ավտոմեքենաներ ու տանիքներ, կոտրել պատուհաններ:
2014թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չի ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:
Հիմա ուրիշ գործ չունե՞ն, գալիս են, էստեղ հավաքվում են, բամբասում են… Սովորել են ցույցերի ձեւը: Ցույց անող են, թող գնան Երեւան ցույց անեն: Հավաքվածների մեծ մասը աշխատանքի մեջ է: Ամեն ցույցից հետո գալու են, ասեն՝ խնդրում ենք էս մի բանն անենք, էն մի բանն անենք: Խնդրելով են գալու, հիմա ցույց են անում, բողոքում են: Ուզում են հնչեցնեն…
Գործարանի աշխատակից կանայք, բորբոքված Զախարյանի ներկայությունից, ընդհատեցին ազատ վարք ու բարք քարոզող տիկնոջ և լրագրողների զրույցը՝ պահանջելով, որ Զախարյանը հեռանա ու չվարկաբեկի իրենց. «Էդ փչացածը թող ուրիշ տեղ խոսա: Դուք ի՞նչ գործ ունեք նրան խոսացնեք»:
168.am-ը ՀՀ ճանապարհայի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել այն տեղեկությունը, որ մինչև հուլիս ամիսը պատգամավորական համարանիշներով մեքենաներին տուգանքի ծանուցում չեն ուղարկել, սակայն այժմ ուղարկում են:
«Արդյոք պետական և մասնավոր սեկտորներում աշխատող անձինք գտնվո՞ւմ են նույն իրավիճակում: Այո, որովհետև նրանք երկուսն էլ ծնված են 1974թ. հետո: Արդյոք սա տարբերակված մոտեցո՞ւմ է: Այո, որովհետև մեկի վրա վճարելու պարտավորություն է դրվում, մյուսի վրա՝ ոչ: Հարցն այստեղ է՝ արդյոք օբյեկտի՞վ, պատճառաբանվա՞ծ են հիմքերը»,- ասում է ՄԻՊ խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը:
Սեպտեմբերի 4-ին, 7- ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5- ին, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Երիտասարդ դասախոսները հենց իրենք էին բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին, որն այսօր արձագանքել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում: Կարծես թե որոշ հարցերի փորձում են լուծում տալ, իհարկե, դա չի ծածկի բոլոր հարցերը, որոնք ունի այս խնդրահարույց օրենքը, սակայն ամեն դեպքում այս պահին արձագանքն այդպիսին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» թիմի անդամ Մանե […]
Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ՀՀ-ում գործում է 171 արագաչափ սարք. Երևանում 90 խաչմերուկ վերահսկվում է տեսախցիկներով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ արագաչափերի մասին նախազգուշացնող նշան չպետք է լինի. «Մեզ ասում են՝ արագաչափն այստեղ է տեղադրված, այնտեղ է տեղադրված: Ինչո՞ւ նաազգուշացնող նշան չկա: Ես կարծում եմ, որ ընդհանրապես նման նախազգուշացնող նշան չպետք է լինի, և արագաչափն իր տեղում էլ չպիտի լինի: Նա անընդհատ պետք է շարժական լինի, երբեք պետք է կանխորոշված չլինի, թե որտեղ է այդ արագաչափը դրված, որպեսզի որոշակի առումով զգաստանան նաև վարորդները»:
«Քիչ չեն դեպքերը, երբ ներդրողները մեծ պարտավորություններ են ստանձնում և չեն կատարում, դիմում են ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,- հավելել է վարչապետը: