ԱՄՆ դեսպանատուն. Սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարրի չափը կփոփոխվի
2014թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ընդգծելով, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չի ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:
Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարները Վիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավճարը: Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով այստեղ.
Հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը
ԱՄՆ պետքարտուղարությունը գրանցել է մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրներ, ինչը գլոբալ է և խոչընդոտում է բնականոն աշխատանքին: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: Մենք գիտակցում և խորապես ցավում ենք ճանապարհորդներին պատճառված անհարմարության համար: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել:
Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:
Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը:
Ուշադրություն. միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով:
Մենք գնահատում ենք ձեր համբերատարությունը և հայցում ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար՝ միևնույն ժամանակ աշխատելով լուծել առկա խնդիրները:
Հյուպատոսական տվյալների համալիր բազա. ֆունկցիոնալ խնդիրները շտկելուն ուղղված աշխատանքների ընթացքը
Զգալի առաջընթաց կա ու արտոնագրերի թողարկման հետ կապված կուտակումներն արդեն մեծապես կարգավորված են աշխարհով մեկ, աշխատանքներ են տարվում համակարգի լիարժեք աշխատանքի վերականգնման ուղղությամբ.
Շարունակում ենք առաջնայնություն տալ ներգաղթային արտոնագրերին, որդեգրման գործերին և անհետաձգելի ուղևորությունների համար պահանջվող ոչ ներգաղթային արտոնագրերին. այս գործերով ու մնացած բոլոր գործերով արտոնագրերը տպագրվում են, ուշացումներ հազվադեպ են լինում.
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք այն դեսպանությանը կամ հյուպատոսական գրասենյակին, ուր ներկայացրել եք ձեր դիմումը:
Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը սպասարկում է ամերիկյան քաղաքացիներին և Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին` առաջարկելով ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված տարաբնույթ ծառայություններ: Հյուպատոսական բաժինն ունի երկու ստորաբաժանում. ամերիկյան քաղաքացիների սպասարկման բաժին և ԱՄՆ մուտքի արտոնագրերի բաժին:
Հյուպատոսական բաժնի հասցեն է` ք. Երևան, Ամերիկյան պողոտա 1: Արտոնագրերի բոլոր դիմորդների համար գոյություն ունի միայն մեկ մութք և այն գտնվում է Իսակովի պողոտայի վրա: Դիմորդները չպետք է փորձեն մուտք գործել Ամերիկյան պողոտայի կողմից:
Խնդրում ենք հյուպատոսական բաժնի հետ կապ հաստատել էլեկտրոնային փոստով: Ոչ-ներգաղթային արտոնագրերի և ընդհանուր հարցերով գրել [email protected] էլեկտրոնային հասցեով, պարսկական ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցերով գրել [email protected] էլեկտրոնային հասցեով, որդեգրման և ներգաղթային արտոնագրերին վերաբերող հարցերով` [email protected] էլետրոնային հասցեով և պարսկական ներգաղթային արտոնագրերի հարցերով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Խնդրում ենք, բոլոր լրացուցիչ փաստաթղթերն` այդ թվում հրավերներն ուղարկել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմող անձանց, որպեսզի նրանք այդ փաստաթղթերը ներկայացնեն հարցազրույցի ժամանակ: Հյուպատոսական բաժնին ուղարկելու դեպքում վերջինս պարզապես չի կարող պարզել, թե այդ փաստաթղթերն արտոնագրի որ դիմումի հետ են կապված:
«Ոչ-ներգաղթային և ներգաղթային արտոնագրերի դիմելու վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք վերանայել մեր կայքէջը: Միացյալ Նահանգների մուտքի արտոնագրերի բոլոր տեսակների մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ԱՄՆ պետքարտուղարության` http://travel.state.gov/content/visas/english.html կայքէջը»,- տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից: