
«Նաիրիտի» աշխատակիցները պահաջնեցին, որպեսզի Անի Զախարյանը հեռանա և չվարկաբեկի իրենց (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիների բողոքի ակցիային ներկա էր նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար ներկայացող Անի Զախարյանը, որն, իր իսկ խոսքով, եկել էր նաիրիտցիներից մեկի կոչով՝ «հույս տալու» և «սատարելու» ակցիայի մասնակիցներին: Լրագրողների փորձը՝ պարզել, թե իրականում ի՞նչ նպատակով էր նա մասնակցում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ակցիային, տապալվեց: Գործարանի աշխատակից կանայք, բորբոքված Զախարյանի ներկայությունից, ընդհատեցին ազատ վարք ու բարք քարոզող տիկնոջ և լրագրողների զրույցը՝ պահանջելով, որ Զախարյանը հեռանա ու չվարկաբեկի իրենց. «Էդ փչացածը թող ուրիշ տեղ խոսա: Դուք ի՞նչ գործ ունեք նրան խոսացնեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: