Դպրոցի տարածքը տրվել է «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին
ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից մոտ 420 քառ. մետր մակերեսով տարածքը հետ է վերցրել Ալ. Շիրվանզադեի անվան N 21 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին՝ իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքի իրականացման համար: Հիմնադրամը պարտավորվել է երեք տարվա ընթացքում կատարել 11 մլն դրամի ներդրում: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներդրումային պարտավորությունների կատարման հսկողությունը և ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել գույքագրել և կառավարության նիստում զեկուցել, թե համանման պայմանագրերի որ տոկոսն է կատարվել:
«Քիչ չեն դեպքերը, երբ ներդրողները մեծ պարտավորություններ են ստանձնում և չեն կատարում, դիմում են ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,- հավելել է վարչապետը: