Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդու եղբայրը տարիներ առաջ խեղդվել է հարեւան գյուղի լճում լողալուց, նրա երեք երեխաները եւս Արթուր Սարխոշյանի եւ կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի խնամքին էին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված, հետագայում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի պաշտոնը վերջերս բարձրացվել էր. նա նշանակվել էր Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:
«Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:
Անվճար երթևեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթևեկելիս պարբերաբար հանդիպում էր խոչընդոտների: Տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը:
Փետրվարին ինչպես միշտ հարավից սկսեցին փչել տաք օդային հոսանքները, իրենց հետ գարնան «հոտ բերելով», իսկ Տեառնընդառաջից հետո եղանակն ընդհանրապես «կոտրվեց»: Մարդիկ շտապում են մոռանալ ցրտերն ու դրա հետ կապված դժվարությունները:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:
Մենք, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչներս, արդեն 10 տարի է, ինչ ՀՀ պետական պաշտոնյաների անձնական շահերի հետևանքով զրկված լինելով մեր սեփական բնակարաններում բնակվելու մեր Սահմանադրական իրավունքից (հոդված 31), (Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագիր) դիմել էինք Ձեզ, խնդրելով ապաստան տրամադրել մեզ:
Նույն տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկաններն այնտեղ են և համապատասխան գործողություններ են իրականացնում:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Toyota-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում՝ որպես գործերի կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Աբաջյանը աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես պրոֆեսոր:
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Ա. Սարխոշյանի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:
Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 17-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
«Նրան հետազոտել ենք, ուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ, որի կապակցությամբ նա բուժվում է»:
Ոստիկանութան տրամադրած տեսանյութը անդրադարձել է քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությանը:
Փետրվարի 17-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, ժամը 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում փետրվարի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.18-ին, մարվել` 21.25-ին: Այրվել են Բ. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը` 5 քմ:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ ամերիկացիները ուրախ են համաշխարահային գիտության առջեւ բացվող հեռանկարներից, սակայն առանձնապես պատկերացում չունեն, թե ինչով է զբաղվում այն:
41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Աբովյան քաղաքի բնակչուհուն, նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհու պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում՝ ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին:
Ես Վերաքննիչ դատարան եմ դիմելու, որովհետև դատարանն ինչ-ինչ պատճառներով վերցրել ու կասեցրել է իմ բողոքների քննությունը, մինչև քննիչը կբերի նյութերը, ու չի էլ պարտավորեցնում` երբ պիտի բերի դրանք:
Պարզվել է, որ փլուզվել են Լ. Խ.-ին պատկանող տան 4 կառուցատարրեր (սյուներ) և մեկ հենասյուն. առկա է տան առաստաղի փլուզման վտանգ:
Հ.Ալումյանը հաստատել է, որ տեսանյութն ու մեղսագրվող արարքի նկարագրությունը չեն համապատասխանում իրար, սակայն այս պահին պաշտպանական կողմը համբերատար սպասում է, թե երբ է գործն ուղարկվելու դատարան:
Մարմաշենցիներն ահաբակված են և անօգնական: Գյուղի վրա գայլերի հարձակումները պարբերական բնույթ են կրում: