Բաժիններ՝

Արմեն Երիցյանը վարել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը

Փետրվարի 17-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։ Անցյալ շաբաթ ուսումնավարժություններ են անցկացվել գրեթե բոլոր մարզերում։

Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում փետրվարի 13-ից դասընթացներ են անցկացվում Երևանում, Կապանում և Գյումրիում։

Ամենշաբաթյա խորհրդակցությանը մասնակցող ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչները և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին ԱԻ նախարարության 2013 թ. գործունեության ամփոփման արդյունքում ստացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728