Համլետ Ղուշչյանի մոտ հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ. news.am
«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող հաղորդավար Համլետ Ղուշչյանի մոտ հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
«Նրան հետազոտել ենք, ուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հայտնաբերվել է իշեմիկ ինսուլտ, որի կապակցությամբ նա բուժվում է»,- ասել է Անատոլի Գնունին:
Բաժանմունքի ղեկավարի փոխանցմամբ՝ հայտնի հաղորդավարի մոտ հայտնաբերվել է ձեւավորված օջախ եւ չեն կարող ասել, թե ինչքան ժամանակ նա կմնա հիվանդանոցում: Առայժմ Համլետ Ղուշչյանը գտնվում է Նյարդաբանական բաժանմունքում:
Մանրամասներն` այստեղ