Բաժիններ՝

Բուդաղյանների պաշտպանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան. 1in.am

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կասեցրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013 թ. հունիսմեկյան զինված միջադեպի գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալումյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը: «Ես Վերաքննիչ դատարան եմ դիմելու, որովհետև դատարանն ինչ-ինչ պատճառներով վերցրել ու կասեցրել է իմ բողոքների քննությունը, մինչև քննիչը կբերի նյութերը, ու չի էլ պարտավորեցնում` երբ պիտի բերի դրանք: Նախապես քննիչը դատարանի պահանջով ներկայացրել էր նյութերի ցանկ, որտեղ ես գտել էի շատ նյութեր, որոնք ուղղակի կամ անուղղակի հաստատում են հենց այն, ինչ մտածում ենք»,- ասել էնա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս