Բաժիններ՝

Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացին կարծում է, թե Արեգակն է պտտվում Երկրի շուրջ. հարցում

ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի հարցման արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր չորրորդ ամերիկացին պատկերացում չունի Արեգակնային համակարգի կառուցվածքի մասին եւ ենթադրում է, որ Արագակն է պտտվում Երկրի շուրջ:

Բրիտանական Daily Mail պարբերականի փոխանցմամբ` հարցվածների միայն 74% -ն է նշել, որ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ եւ ոչ հակառակը: Հարցվածների 48%-նը նշել է, որ մարդիկ առաջացել են կաթնասունների վաղ տեսակներից, միայն 39%-ն է ասել, որ Տիեզերքի ծագման  հարցին ի պատասխան ասել են, որ այն առաջացել է մեծ պայթյունի արդյունքում:

Նրանք նաեւ պատասխանել են տեղեկատվության ամենապահանջված աղբյուրի մասին հարցին` որպես այդպիսին նշելով համացանցը:

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ ամերիկացիները ուրախ են համաշխարահային գիտության առջեւ բացվող հեռանկարներից, սակայն առանձնապես պատկերացում չունեն, թե ինչով է զբաղվում այն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս