Վերնիսաժում հնչած կրակոցների գործով առաջին նիստը հետաձգվեց. ամբաստանյալներից մեկի համար շտապօգնություն էր հրավիրվել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը: Դատական նիստը սկսվեց ուշացումով. նախագահող դատավորն ասաց, որ դատական նիստը ուշացումով է սկսվում, քանի որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի համար շտապօգնություն է հրավիրվել:
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը, քանի որ դատարան չէին ներկայացել գործով տուժողները. քանի որ նրանցից մեկը ստացել էր ծանուցումը և չէր ներկայացել, դատարանը որոշեց նրան բերման ենթարկել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին: