Բաժիններ՝

Վարդան Հարությունյան. Պետք է դասեր քաղել պատմությունից, որպեսզի մեր այսօրվա անկախ Հայաստանում չլինի այն, ինչ եղել է անցյալում (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը: 168.am-ի հետ զրույցում Վ. Հարությունյանը նշեց, որ գրքի նպատակն այն էր, որ մեր այսօրվա ընթերցողը, հատկապես՝ երիտասարդները, ծանոթանան իրենց ծնողների պատմությանը.

«Դա մեր երեկ չէ առաջին օրվա, կամ երեկվա պատմությունն է, որն անհայտ է մեր այսօրվա երիտասարդներին, այսօրվա ընթերցողին ընդհանրապես: Դա անցյալ դարի 60, 70, 80-ական թվականների պատմությունն է: Մարդիկ պետք է դրան տեղյակ լինեն, ծանոթ լինեն: Նախ` դա մեր անցյալն է, մեր պատմությունն է, բացի այդ՝ դա չափազանց հետաքրքիր ժամանակահատված է, և թեման էլ չափազանց հետաքրքիր, եթե կարողանան տեղեկանալ և դասեր քաղել այդ պատմությունից, որպեսզի մեր այսօրվա անկախ Հայաստանում չլինի այն, ինչ եղել է անցյալում, չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղաքական բռնություններ, բաներ, որ կան այսօր»:

Հեղինակը նշեց, որ երկար ժամանակ է աշխատել գրքի վրա, բայց ավելի լուրջ, ծանրաբեռնված աշխատել է մեկ տարի:

Մեր հարցին՝ ե՞րբ հասկացաք, որ կարևոր է նման գիրքը գրելը, Վ.Հարությունյանը պատասխանեց, որ ինքը միշտ մտածել է, որ դա կարևոր է, ուղղակի հնարավորությունները չեն ներել, որպեսզի այն իրականություն դարձնի:

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ հիմա արդյոք այդ գիրքն արդիակա՞ն է, նա պատասխանեց՝ վստահ է, որ արդիական է,

«Կկարդաք՝ կտեսնեք, վստահ եմ՝ ձեզ մոտ էլ հարցեր կծագեն, եթե հարցեր ծագեն, նշանակում է արդիական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս