
Հրդեհ՝ Տաշիրի նախկին հարկային ծառայության շենքում

Նոյեմբերի 20-ին, ժամը 20.33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 5-րդ թաղամասում՝ նախկին հարկային ծառայության վարչական շենքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել՝ 21.35-ին: Մասամբ այրվել է դաշնամուր և գրապահարան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն: