«Մեր օդաչուների դիերը դուրս են բերվելու. խնդիրն այն է, թե ինչու՞ ունեցանք երեք զոհ, ո՞վ է մեղավոր»
Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող «Ասպարեզի» մի քանի հարցերին պատասխանել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
-Պարոն Թոքմաջյան, ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահներն հորդորել են Ադրբեջանին՝ թույլատրել 3 հայ օդաչուների դիերի դուրսբերումն հայկական ուղղաթիռի անկման վայրից: Ձեր կարծիքով, այս հայտարարությունից հետո Ադրբեջանը կփորձի՞ դիվանագիտական ճանապարհով կարգավորել հարցն հայկական կողմի հետ:
-Մեր օդաչուների դիերը, այսպես, թե այնպես, դուրս բերվելու են: Խնդիրը սա չէ: Խնդիրն այն է, թե ինչու ունեցանք երեք զոհ, ո՞վ է մեղավոր: Ցանկացած կիսալուրջ երկրում արդեն իսկ նախաքննություն կընթանար այս գործով: Դա պարզ է, որ Ադրբեջանը պետք է կրակի, պարզ է նաեւ, որ այսօրվա քաղաքական ֆոնին այդ երկիրն ավելի ագրեսիվ է դառնում, բայց այ ինչու՞ է հայկական կողմը նման մանկական սխալներ թույլ տալիս, սա արդեն պետք է պատասխանեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
-ԵԱՀԿ-ն որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեություն ծավալող կառույց, իրեն սպառե՞լ է, թե՞ ոչ:
-ԵԱՀԿ-ն սպառել է իրեն: Դա փաստ է, կառույց, որն օժտված չէ որեւէ լուրջ իրավական հիմքով, չի կարող կոնֆլիկտի կարգավորման վրա էական ազդեցություն ունենալ: Ես պնդել եմ ու պնդում եմ, որ հայ եւ ադրբեջանական հասարակությունները պետք է գնան ուղիղ երկխոսության: Մինչ օրս ԵԱՀԿ-ն իր տարբեր զեկույցներով եւ դիտարկումներով սրել է իրավիճակը այս կամ այն կողմում: Կարող ենք հերթով նայել զեկույցները կամ հայտարարությունները եւ կտեսնենք դա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: