
Փախուստի դիմած կալանավորի խափանման միջոցի հարցով Վրաստանում դատական նիստ է եղել. news.am

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս մեկ ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Նա նշեց, որ Վրաստանում նոյեմբերի 20-ին դատական նիստ է եղել, որտեղ որոշել են երկարացնել նրա կալանքը՝ հաշվի առնելով Սուրեն Գաբրիելյանի վատ առողջական վիճակը: Հակոբ Ճարոյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը այնքան վատ է, որ նույնիսկ դատական նիստին չեն տարել, գտնվում է հիվանդանոցում: Ի դեպ, փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ Վրաստանի իրավապահները դեռ չեն պատասխանել Հայաստանի՝ կալանավորին արտահանձնելու միջնորդությանը:
Մանրամասներն՝ այստեղ