Հայրենիքի պաշտպան է իրավամբ կոչվում յուրաքանչյուր արցախցի, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում պապենական օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին: Ուստի այսօր տոն է բոլորիս համար:
Նրանց մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
«Պայմանավորվածություն կա Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության, դատախազության հետ, որ դատավճռից հետո մինչեւ 2 ամիսը կտեղափոխեն Հայաստան եւ պատիժ այստեղ կրի»,- հույս է հայտնել զրուցակիցը:
«Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 15-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34LL173 պ/հ (վարորդ` Ա.-յան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 1,5մ սահել հարակից ձորը և բախվել ծառին: Զոհեր և տուժածներ չկան:
Մարտի 9-ին Շիրակի մարզի թվով 7 համայնքում նշանակված են ՏԻՄ ընտրություններ: Երկու համայնքում՝ Քարաբերդում և Փոքրաշենում տեղի կունենա համայնքի ղեկավարի, իսկ մնացած 5-ում՝ Ղազանչի, Վարդաքար, Բասեն, Գուսանագյուղ, Բագրավան կկայանան ավագանու ընտրություններ:
Վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Իսկ BMW-ի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Աստղիկ Նազարեթյանը, Արմեն Թարխանյանը, և Ռուզաննա Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ երիտասարդը զանգահարել է աղջկան, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող այգի, որտեղ անչափահասի կամքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Այնուհետև, ղրանից 10 օր անց երիտասարըը կրկին գործով չպարզված օրը, ժամը 23-ի սահմաններում զանգահարել է աղջկան, խնդրել է իջնել տանից քիչ հեռու գտնվող ճանապարհի մոտ և իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահասի կամքով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ
Վթարի հետևանքով Нива-ն կողաշրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Փետրվարի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-24-ը արևելյան շրջաններում, իսկ փետրվարի 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևելյան 2-5 մ/վրկ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում, որտեղից հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի` 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ` մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ` 16 սմ, 18 սմ և 12,5 սմ երկարությամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, նա համաձայնել է՝ ասելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուրջ խնդիր է դարձել մեր երկրում:
Ըստ վճռի՝ բժիշկ-ուռոլոգը հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իր կողմից կատարվել է այն ամենը, ինչն, ըստ իր մասնագիտության՝ իր ուժերի սահմաններում է:
Խանութի հետնամասում հայտնաբերել էին որդու դիակը: Տեսանյութը տրամադրելէ ՀՀ ոստիկանությունը:
Զինծառայողը ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել` առողջական վիճակի պատճառով, սակայն ներկայումս նրա առողջական վիճակը լավ է, իսկ հոստիպալից դուրս է գրվել մի քանի օր առաջ:
2013 թ. արդյունքներով` ոստիկանության Գավառի բաժինը լավագույնն է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
«Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին:
Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
Կիևում փետրվարի 18-ին վերսկսված բախումների հետևանքով մահացած ակտիվիստ Գեորգի Հարությունյանի 3-ամյա դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել:
2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել երկու ցայտապաշտպանիչները, հողը, պլաստմասե դետալների բեկորները, սպիտակ ներկանյութը, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, բջջային հեռախոսը:
Փետրվարի 22-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. Ծնված Արմեն Խ.-ին, որը 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Փետրվարի 22-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում գտնվող թիվ 43 ՀՓՋ-ի տանիքը՝ 100 քմ մակերեսով և երկու պատուհան…
Այսօր` կեսգիշերին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց մեջ է ներառված եղել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալններն իրացնելիս, բացատրական աշխատանքի արդյունքում կարողացել են հայտնաբերել փետրվարի 19-ին Արմավիր քաղաքի «Նավասարդ» խորտկարանում վիճաբանած և կրակոց արձակած անձանց:
Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար։ Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց։
Սերժ Սարգսյանն այս տարի աննախադեպ քանակով մեդալներ է շնորհելու. նախագահի նստավայրը 2014-ի համար 1350 մեդալներ ու կրծքանշաններ, 70 շքանշաններ է գնել, ինչպես նաև 1650 տուփ դրանց համար՝ ընդհանուր առմամբ ծախսելո 61 մլն դրամ՝ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»։
Երբ նոր էի հանդիպում ապագա ամուսնուս հետ, թերթերից մեկն իմ ծննդյան նկարներն էր հրապարակել և նշել, իբրև թե հարցազրույցի ժամանակ ես չեմ ցանկացել նշել ընտրյալիս անունը, և նմանատիպ ճղճիմ հոդվածների պատճառով ես, նոր գտած լինելով իմ կեսին, արդեն կորցնում էի: