Իրանն ունի էլեկտրաէներգիայի կարիք, Հայաստանն էլ՝ գազի կարիք․ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիր ենք իրականացնում. ՏԿԵ նախարար
Հանդիպման ժամանակ ֆիքսել ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի էլեկտրաէներգիայի կարիք, Հայաստանի Հանրապետությունն էլ ունի գազի կարիք: Մենք հաջողությամբ, որոշակի ծավալով «գազը՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն ենք իրականացնում և ակնհայտ է, որ մեր առկա հնարավորություններն ավելի շատ են ծրագիրն իրականացնելու մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Օրինակ՝ խողովակի թողունակությունն է ավելի շատ և 400 կՎտ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել:
Այսինքն՝ ավելի մեծ ծավալով գազ և ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար իրար տալու և ընդունելու հնարավորություն ունենք»,-նշել է նա և հավելել՝ պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել:

