«Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում:
Մարտի 1-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։
Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։
Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։
Մարտի 1-ի հանրահավաքն այս տարի ավելի շատ կրքեր է բորբոքել, քանի որ անմիջապես հաջորդեց «Մայդանի» դեպքերին։
Մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա «Աուդիոբուք» կայքի բացումը, որն աշխարհում ամենամեծ աուդիոդարանն է լինելու՝ աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաև արտասահմանյան աշխարհահռչակ հեղինակների ամբողջական «ներգրավմամբ»։
«Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ այս օրերին , երբ բավական կոշտ «պամելիկա» է ընթանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև՝ Ղրիմի և Սևաստոպոլհ նավատորմիղի «շարժի» շուրջ, երբ Ռուսաստանն այդ սահմանի վրա լուրջ ռազմական տեխնիկա է մոտեցրել, զուգահեռաբար՝ Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարժով Աղրբեջանն է զինտեխեխեիկա շարել, արդեն մի քանի օր, որպեսզի եթե հանկարծ ինչ […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1–ին` ժամը 11.00–ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում և Դիլիջանում ձյուն է տեղացել:
Այլեւս գործունեությունը դադարեցրած «Արմավիայի» աշխատակիցները ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ «Արմավիան» իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ եւ այլն։
Մարտի 1-ին, ժամը 00.37-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Արևիկ Գրիգորյանը:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը կայուն է, նա գտնվում է հիվանդասենյակում:
30 տարի առաջ տարիքային 13 տարվա տարբերությունը էջմիածնեցի Ռոբերտ Աբրահամյանին եւ Վրաստանի ապագա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին չխանգարեց մտերմանալ ու ընկերներ դառնալ։
Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու «Գազել» մակնիշի 1747S պ/հ և թիվ 52 երթուղու 1616S պ/հ «Գազել» ավտոմեքենաները, տուժող թիվ 35 երթուղու ուղևոր Գ. Զ.-ը հոսպիտալացվել է:
Նշվել էր, թե իբր տուժողի մորը թուրք եմ անվանել, և երբ նա ասել է՝ պաշտպանյալդ թուրք է, ասել եմ՝ թուրքը դուք եք: Կրկնում և պնդում եմ, որ ես իմ խոսքերից մինչ օրս ետ չեմ կանգնել, ասել եմ և պատասխան կտամ իմ ասածի համար, եթե որևէ մեկը կարծում է, որ խնդիր կա: Բայց թուրք չեմ անվանել: Եթե անվանած լինեի՝ կասեի: Կարող եմ անձամբ դատական նիստի արձանագրությունը ներկայացնել, որտեղ բազմիցս մոր կողմից հնչում է այդ արտահայտությունը, և մեր կողմից բացարձակապես արձագանք չի ստանում, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի:
Վթարի հետևանքով ВАЗ 2107-ի վարորդ Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ առաջ մահացել է:
Ինչո՞ւ են ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկվում:
Հայաստանում արտագաղթը սկսվեց 90-ականներին, ինչպես ընդունված է ասել՝ մութ ու ցուրտ տարիներին: Մութ ու ցուրտ տարիները վաղուց անցյալում են, սակայն արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է ահագնանում:
Վթարներից և պատահարներից խուսափելու համար ինչ պետք է իմանան դպրոցականները:
Մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող մարդկանց վիճակի մասին:
Այս տարվա փետրվարը սկսվեց աննախադեպ ցածր ջերմաստիճանով: Արդյունքում վթարների աննախադեպ մեծ թիվ գրանցվեց, որոնց վերացման համար շատ տեղերում Ջրմուղկոյուղու աշխատակիցները քանդել են ասֆալտապատ հատվածներ ու այդպես էլ թողել: Ալավերդի քաղաքում ընթացիկ տարում ծրագրված է ջրամատակարարման ներքին ցանցի նորացում իրականացնել:
Տերյան փողոցի առաջին նրբանցքի խաչմերուկում արդեն 2 ամիս է, ինչ անտեղի հոսում է խմելու ջուրը:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքների քննությունը:
Թաղամասի նախկին բնակիչներից մի կին նույնիսկ վազել է դեպի Մելիք-Ադամյան փողոց՝ դանակով իր կյանքին վերջ դնելու նպատակով, պառկեց փողոցի երկայնքով, սակայն ոստիկաններին հաջողվեց տիկնոջից վերցնել դանակը:
Մարտի 1-3-ին, 4-ի գիշերը և 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Համոզված ենք, որ այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին, ովքեր կատարել են իրենց ղեկավարի օրինական և արդար պահանջները։ Վստահ ենք, որ այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, ովքեր զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:
Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2013թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 103, որոնց 48.5%-ն աղջիկներ են:
Փետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: