Մրցութային հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բազարչյանը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար դիմողների թվի շուրջ 4,5 անգամ ավելացումը պայմանավորեց վստահության խնդրով։ «Հասարակական կազմակերպությունները շատ հեշտ են միմյանց հետ կապվում, և տեղեկատվությունը շատ արագ է փոխանցվում»,- նշեց պարոն Բազարչյանը։
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Ի դեպ, այս ծրագրի շրջանակում ևս 2 շենք էլ կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և այնտեղ ևս քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կապահովեն բնակիչների համար անհրաժեշտ պայմանները: Իսկ բնակարանների շահագործման հանձնելուց հետո մենք այստեղ նաև տրանսպորտային նոր երթուղիներ կավելացնենք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Փետրվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար և 112.000 դրամ:
Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև, իսկ Մեղրու լեռնանցքում` ձյուն:
Մասնագետների եզրակացությամբ հիվանդի ներկա վիճակում փոխպատվաստման համար չկա հակացուցում։ Երիկամի փոխպատվաստում մեր երկրում կատարվում է նույն ինստիտուտում։ «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` ազգակցական կապ ունեցող անձը կարող է երիկամային փոխպատվաստման դոնոր հանդիսանալ:
Ախուրյանի բժշկական կենտրոնն առաջիկայում կունենա նոր, քարաշեն մասնաշենք: Նույն համայնքը լուրջ խնդիր ունի նաև Շտապօգնության կայանքի հետ կապված: Ծառայությունը, որպես այդպիսին չի գործում:
Մարտի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է: Այս մասին 168.am-ին ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Մամիկոն Խոջոյանը: Նրա խոսքով՝ Մ. Խոջոյանն այժմ բժշկական զննություն է անցնում Իջևանում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2014թ. 64-Ն որոշման համաձայն, բնական գազ սպառող՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից:
«Այսօր մենք արդեն այնպիսի փոփոխություններ պիտի անենք, որ մարդիկ ատելությամբ չլցվեն տեսախցիկների նկատմամբ, որովհետև տեսախցիկների տուգանքները մեր ընտանեկան բյուջեում կազմում են արդեն 30-50 տոկոս», -նշեց Տիգրան Հովհանիսյանը:
Ավելի շուտ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետհանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական APA-ին ասել էր, որ այսօր՝ մարտի 4-ին, պլանավորվում է Մամիկոն Խոջոյանին հետ վերադարձնել հայկական կողմին՝ նշելով, որ հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր:
Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մարտի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի:
Մարտի 4-ին, ժամը 10.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
Ժամանակն է ընդունել, որ իշխանությունների մի քանի տասնյակ տարվա հետեւողական ջանքերի արդյունքում կարողացան Գյումրին քաղաքից վերածել քաղաքատիպ ավանի…
Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի: Սիրելի՛ բարեկամներ. շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի:
«Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Անահիտ Ադամյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ բոլոր տուրօպերատորները միանշանակ դեմ են, որպեսգի Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցվի։
Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով:
«Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ: Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու: Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»:
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ուղղակիորեն շոշափել Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ պայմանագրի անդամ է և ունի ստանձնած որոշակի պարտավորություններ այդ շրջանակներում։
«Հարգելիս, ես բողոքում եմ նրա համար, որ կուտակային համակարգում պարտադիր բաղադրիչի ներդրումը հիմա` մի կառավարության կողմից, որը բացարձակ անվստահության ռեժիմով է գործում հասարակության մոտ, ժամանակավրեպ է»:
Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ և եղավ աննախադեպ։ Սա թերևս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։
Իրականացնել խիստ պատժամիջոցներ Պուտինի ռեժիմի առանցքային դեմքերի եւ նրա շրջապատի նկատմամբ՝ զրկել նրանց մուտքի արտոնագրերից, սառեցնել նրանց բանկային հաշիվները, սկսել նախաքննություն եւ պարզել այդ անձանց պատկանող ընկերությունների ու ձեռնարկությունների օրինականությունը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Գլխիվայր շրջվելուց հետո մոտ 150 մետր սահելով հարվածել է դեպի Երևան ընթացող Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Վիգեն Վարդանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 PO 969 համարանիշի ավտոմեքենային: