Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։
Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 11:30–ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում բուքը դադարել է:
Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց։ Ասեմ մի բան. լինում է, որ ընդդիմությունը բաներ է ասում, որ ես, օրինակ, լինելով ՀՀ քաղաքացի, համաձայն եմ, բայց կողքից էլ հազար ու մի անհեթեթություններ են ասում, որ ասենք այն բաները, որոնք տեղին էին ասվել, ստվերում են դրանք, չի կարելի այդպես։
ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։
Լավատեղյակ աղբուրներից «Ժողովուրդի» հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար էդուար դո էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիսաթափված է ՀՀ իշխանություններից։
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։
ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնորով:
Մարտի 1-ին, 6 տարի առաջ արյուն է հեղվել, հայ ժողովուրդը 10 զոհ է ունեցել, այդ օրը խոսել գազի գնի, Իվանիշվիլու, Սահակաշվիլու ու այլ տարաբնույթ խնդիրների մասին, դա գոնե մարտի 1-ին պետք չէր անել, փետրվարի 28-ին, այլ մարտի 2-ին, լավագույն դեպքում, կարող էր լինել: Ընդհանրապես ես գտնում եմ, որ այնտեղ մտքեր ու տեսակետներ են հնչել, որոնք կիսելը շատ բարդ է:
Մարտի 5-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է ԶՈւ-երի զորամասերից մեկը: Զորամասում նախարարը ստուգել է զորամասի մարտունակությունը, զինտեխնիկայի վիճակը, հատկապես նորոգվող և կատարելագործվող զինտեխնիկան»:
Մարտի 5-ին, ժամը 08.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցի թիվ 18 շենքի բնակիչներ՝ 1977 թ. ծնված Ս. Ջ.-ը , 1991 թ. ծնված Ա. Վ.-ը և 1957 թ. ծնված Գ. Մ.-ը:
Մարտի 5-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել:
Մարտի 4-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խղուկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի՝ 2012թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցներն ավելացել են. տարեսկզբին նա ունեցել է 20 մլն 700 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 25 մլն 100 000 դրամ: 2011թ. վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն ունեցել է 10.000 դոլար և 8 մլն դրամ:
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկվել վճռաբեկ դատարան:
Թալանված խանութներ` Վայքում:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ։ Այսպես, 2014թ. հունվարին հանրապետությունում գրանցվել է 1154 հանցագործություն, ինչը 286-ով (33%-ով) գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը։
Անսթափ վիճակում և առանց համապատասխան փաստաթղթերի:
«Իմ երազած Երեւանը սա չի եղել, ու իրենք արտագաղթողների թիվն են ավելացնում: Թվով 7 հոգի պոտենցիալ արտագաղթող ունեն: Մի ամիս ա` ես բարձրաձայնում եմ, որ իմ էրեխեքը ջուր չունեն, հաշմանդամ ծնողներ ունեմ, քաղաքապետարանից չեն գալիս, տեղում ծանոթանան խնդրին»:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, իսկ հետո մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխել` Էրեբունի բժշկական կենտրոն:
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, 2013թ. ընդհանուր առմամբ տաք տարի է եղել: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 6.10C, որը նորմայից (5.50C) բարձր է 0.6 աստիճանով: Տեղումների տարեկան քանակը կազմել է 547.3 մմ, որը նորմայից (592 մմ) ցածր է 7.6%-ով:
Մարտի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Սևակ Ս.-ին:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային, քիչ առաջ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Մարտի 2-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Թ.-ին:
Մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: