Բաժիններ՝

Ինչպես են նրանք մտերմացել. Վրաստանի նախագահի եւ էջմիածնեցի երաժշտի ծանոթության պատմությունը. NEWS.am

30 տարի առաջ տարիքային 13 տարվա տարբերությունը էջմիածնեցի Ռոբերտ Աբրահամյանին եւ Վրաստանի ապագա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին չխանգարեց մտերմանալ ու ընկերներ դառնալ։

Էջմիածնի զորամասում ծառայող որդուն Վրաստանից տեսակցելու եկած Գիորգիի մոր հետ  Ռոբերտ Աբրահամյանը ծանոթացել է 1988թ. Էջմիածին քաղաքի փոստատանը: «Հրավիրեցի մեր տուն, ծանոթացավ կնոջս հետ, համոզեցի, որ էլ հյուրանոց չվերադառնա, որտեղ որ հանգրվանել էր: Հաջորդ օրը ես գնացի որդուն տեսա, զորամասում ծանոթներ ունեի: Իմ խաթր մեկ-մեկ բաց էին թողնում, գալիս էր, մեր տանն էր մնում: Լինում էր, որ օրերով մնում էր մեր տանը, հատկապես որ ծնողները գալիս էին տեսակցության: Իսկ նրանք հաճախ էին գալիս»,- NEWS.am-ին պատմեց Ռոբերտ Աբրահամյանը:

Ռոբերտի և Գիորգիի ընկերությունը շարունակվել է նաև ծառայությունից հետո: Հին ընկերոջը Ռոբերտը հաճախ է այցելել: Այցելելիս չի մոռացել Գիորգիի ամենասիրելի հայկական ուտեստները՝ իր կնոջ պատրաստած հայկական սուջուխ, չիր ու պահածոյացված կարմիր պղպեղ տանել։

Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ Գիորգիի մայրը զանգահարել է Ռոբերտին ու խնդրել իր փոխարեն իր տղայի համար Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառել: «Հնարավոր է, ես էլ իմ աղոթքով իմ փոքրիկ ներդրումն ունեմ իր նախագահ դառնալու մեջ»,-նշեց Ռոբերտ Աբրահամյանը:

Մարգվելաշվիլիի նախագահ դառնալուց հետո այսօրվա հանդիպումը առաջինն էր հին ընկերների համար։ Ռոբերտն իր ընկերոջ՝ Գիորգիի այցելության մասին իմացել էր մի քանի օր առաջ ու արդեն մի քանի օր Ռուբենենց ընտանիքն ու ամբողջ թաղը պատրաստվում էր այսօրվա հանդիպմանը։

Մանրամասներն ու տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս