Տեղի է ունեցել սողանք
Մարտի 4-ին, ժամը 10.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք, ինչից հողաշերտի զանգվածը մասնակի փակել է ավտոճանապարհի 25 մետրանոց հատվածը՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հողահեռացման աշխատանքները կիրականացնեն քաղաքապետարանի ուժերը՝ Կապանի պղնձա-մոլիբդենային գործարանի կողմիվ տրամադրված տեխնիկայի օգնությամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն