
Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը:
«Քիչ առաջ դուրս գրվեցի «Նաիրի» բժշկական կենտրոնից: Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի: Սիրելի՛ բարեկամներ. շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի: Հատուկ շնորհակալություն «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին»,- գրել է նա: