«Մարդիկ ատելությամբ են լցված տեսախցիկների նկատմամբ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհանիսյանը խոսեց վարորդների այն խնդիրների մասին, որոնք առաջանում են տեսախցիկների պատճառով:
«Տեսախցիկները, ինչքան հիշում եմ, ներդրվել են 2 տարի առաջ: Ինչի՞ համար են դրանք տեղադրվել: Ի՞նչ արդյունավետություն մենք պետք է ակնկալեինք` բնականաբար, վարորդների կարգապահության բարձրացումը, որպեսզի երթևեկության խախտումները նվազեին: Եվ ասեմ ձեզ, եթե հիշում եք, մինչև տեսախցիկների տեղադրելը, իսկապես, կային վարորդներ, կամ ինչ-որ հովանավորչության տակ գտնվող անձնավորութուններ, որոնք շատ էին խախտում երթևեկությունը և մնում էին անպատիժ: Այսօր կարելի է ասել՝ տեսախցիկների միջոցով շատ հարցեր լուծվեցին, բայց ես ուզում եմ խոսել այն խնդրի մասին, որ, թեպետ, տեսախցիկների շնորհիվ մենք ձեռք բերեցինք վարորդների կարգապահություն, դաստիարակություն հասկացողություն, բայց, կներեք, արդեն չափը անցնում է նրանով, որ այնքան շատ են տուգանքները, որ մենք գրությամբ դիմել ենք ոստիկանապետին, որպեսզի որոշ քայլեր արվի, որ նորից ու նորից շարունակի, բայց ոչ թե քաղաքացիների մոտ արդեն ատելություն ձևավորվի տեսախցիկների նկատմամբ»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով վարորդները ոչ միշտ են տեղեկացված, թե որտեղ կարող են կայանել, կամ որտեղ չեն կարող: Նա նշեց, որ ոստիկանապետին ուղղած իրենց գրության մեջ մի խնդիր են առաջ քաշել, որպեսզի ստեղծվի բողոքարկման, գանգատարկման հանձնաժողով. «Հիմա քաղաքացին եկել է, ասում է «20 հատ տուգանքների ծանուցում ունեմ, ես տեղյակ չեմ եղել, որ այդտեղ չպետք է կայանեի»: Հիմա մի՞թե չի կարելի այդ քաղաքացուն մեկ անգամ տուգանել, և 19 տուգանքը ներել, թե պետք է նա անպայման 20-ը վճարի»:
«Տեսախցիկներն իրենց պարտականությունը կատարում են, բայց հասկացեք, մենք քաղաքացիներ ենք, եթե մենք լուսարձակի կարմիր ազդանշանի տակ խախտել ենք գծանշանը, հետո մենք մերսխալը ուղղումենք, հետ ենք գալիս,բայց տուգանվում է տասհազար դրամ, դա ո՞նց հասկանանք: Ես ուզում եմ ասել, այսօր մենք արդեն այնպիսի փոփոխություններ պիտի անենք, որ մարդիկ ատելությամբ չլցվեն տեսախցիկների նկատմամբ, որովհետև տեսախցիկների տուգանքները մեր ընտանեկան բյուջեում կազմում են արդեն 30-50 տոկոս», -նշեց Տիգրան Հովհանիսյանը:
Անի Քեշիշյան