ՀՀ կառավարության թույլտվությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ և ներկող գունավոր ժապավեններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր հատկացնելու համար:
Մարտի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սաղաթել Հ.-ին:
Վթարի հետևանքով վարոր Ա. Սեդրակյանն ու նրա ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մարտի 11-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գրետա Վ-ն:
Այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը այսօրվա նիստի օրակարգում է, մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արամ Գ.-ին:
Օրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով:
«Ես չեմ ասում՝ հատուկ դրա համար է արվում, բայց դե հետևանքների մասին պետք է մտածել՝ օպերատոր է ու լավ չաշխատեց, հետո՞… Իսկ ի՞նչ եկամուտ պետք է ունենա երթուղայինի վարորդը, հաճախ հիմնական խնդիրներից մեկը վարորդ գտնելն է… Ես կխնդերի՝ Դուք մտածեք՝ ի՞նչ կարելի է անել առաջին ընթերցումից դեպի երկրորդը»:
Մարտի 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Ոստիկաններն այսօր՝ մարտի 13-ին, բառացիորեն փակեցին կառավարության մոտ բողոքող Հենրիկ Մխիթարյանի բերանը, որը վիրավորական բառերով բղավում էր շենքից դուրս եկած՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետեւից։
«Նա երկու օր է՝ պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում՝ օրվա ընթացքում շարունակելով իր աշխատանքային ռեժմը: Ամենայն հավանականությամբ՝ վաղվանից նախարարը կանցնի սովորական աշխատանքային ռեժիմի»,- ասաց Լուսինե Մարգարյանը:
Մարտի 12-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևանի շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դավիթ Ի.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն:
Մարտի 13-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ակումբի դիմացից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ին և 1979 թ. ծնված Ռոման Մ.-ին:
13-ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների: Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են` որպես անվերջանալի տեսարաններ:
Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Մարտի 13-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայանիստ գյուղի գործող գյուղապետ Բաբկեն Սարկիսյանը համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից իրականացված զանազան չարաշահումների պատճառով դիմել է հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Գյումրու բնակչուհին դեռևս երկու տարի առաջ դիմել է քաղաքապետարան իր տան դիմաց գտնվող բակի սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանում են, որ կնոջ դիմումն ընդունել են քննարկման, սակայն այն դեռևս չի ավարտվել :
Տուժողի իրավահաջորդը, տարբեր իրավիճակներում մի քանի անգամ հաստատեց, որ ինքն անձամբ Հայկին դեպքի մասին չի հարցրել, իսկ նրա ասածները հարազատներից, այստեղից –այնտեղից լսելով՝ ավելի շուտ սեփական ենթադրություններն է արել:
Ինչպես հայտնի է, երեկ Կարմիր խաչի աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին: 168.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ Արսեն Խոջոյանը նամակ է գրել ընտանիքին, որը նրանց դեռ չի հանձնվել, իսկ ընտանիքի նամակը հանձնվել է Ա. Խոջոյանին: Կ. Չոբանյանի խոսքով՝ իրեն այլ տեղեկությունների հայտնի չեն:
յդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաև այլ մատակարարներ, օրինակ բացի «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի և ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից կալանավորների համար արգելված առարկաներ հիմնարկ տեղափոխելու և դրա դիմաց կաշառք ստանալու գործով ներգրավվեց նոր պաշտպան:
«Մենք առաջարկել ենք չափանիշներ, սակայն դրանք պարտադիր են կատարման միայն այն դեպքում, եթե դպրոցը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրս: Եթե դպրոցի բյուջեն թույլ է տալիս, նրանք կարող են մեկի փոխարեն երկու աշխատող պահել՝ որևէ մեկը չի արգելում»:
Մարտի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Մարտի 13-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Պետք չէ հերոսական այլախոհություն պահանջել բոլոր արվգեստագետներից՝ նրանք էլ իրենց շահերն ունեն։
Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու մարտի 14-ին կայանալիք Եվրոպական վերապատրաստման 7-րդ ամենամյա աշխատաժողովին:
Քաղաքացի Ս. Բ.-ի ներկայացուցիչ Լ. Հ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ռուսատանի ֆոնդային շուկան երեկ արձանագրեց հերթական փլուզումը։ ՌԴ բորսաների ինդեքսները արձանագրում են նվազագույն արժեքների 2009-ի համաշխարհային ճգնաժամից հետո։ Ռուս հասարակությունը ապրում է բացասական սպասումներով։