Պաշտպանի վարքագիծը դատավորի դուրը չեկավ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի և ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից կալանավորների համար արգելված առարկաներ հիմնարկ տեղափոխելու և դրա դիմաց կաշառք ստանալու գործով ներգրավվեց նոր պաշտպան: Ամբաստանյալ Արթուր Կարապետյանի շահերն այսուհետ դատարանում կներկայացնի փաստաբան Գուրգեն Մադոյանը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Նախորդ նիստին ամբաստանյալը հայտարարել էր, որ ունի ֆինանսական դժվարություններ՝ խնդրելով իրեն հանրային պաշտպան տրամադրել: Փաստաբան Գուրգեն Մադոյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հարազատները երեկ երեկոյան են իրեն տրամադրել գործի նյութերի պատճենները, որոնց դեռ չի հասցրել ծանոթանալ։ Ուստիեւ՝ խնդրեց նիստը հետաձգել եւ իրեն ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու եւ իր պաշտպանյալի հետ տեսակցելու եւ նրա դիրքորոշումը պարզելու համար:
Այսօրվա նիստն ուշացումով սկսվեց. ամբաստանյալ Տիգրան Աղաջանյանի պաշտպան Թամարա Պողոսյանը դատարանին հեռախոսազանգի միջոցով ծանուցել էր, որ նիստին «կհասնի»30 րոպեից: Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին պաշտպանի վարքագիծը դուր չեկավ և հայտարարեց, որ դատարանը պաշտպանին դիտողություն կանի՝ նրա ներկայության պայմաններում։ «Ուրեմն կես ժամ բոլորին նստեցնենք սպասեցնենք, որ պաշտպանը մոտենա»,- ասել է դատավորը:
Մանրամասներն` այստեղ