Ռուսատանի ֆոնդային շուկան երեկ արձանագրեց հերթական փլուզումը։ ՌԴ բորսաների ինդեքսները արձանագրում են նվազագույն արժեքների 2009-ի համաշխարհային ճգնաժամից հետո։ Ռուս հասարակությունը ապրում է բացասական սպասումներով։
Երեկ ԱԺում ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ-ն որոշեցին չմասնակցել «Գովազդի մասին» օրինագծի քվեարկությանը։ Գագիկ Ծառուկյանի խնամի, «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր Մուրադ Գուլոյանը ոչ միայն մասնակցեց քվեարկությանը, այլև կողմ քվեարկեց։
Պարզվեց նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հրավեր չի ստացել և համագործակցելու մտադրություն էլ չունի։
ԲՀԿ կոնսոլիդացիայի շրջանակներում կայացավ երկրորդ՝ ԲՀԿ-ՀԱԿ «շատ ստացված» հանդիպումը, որը, սակայն, որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումից։ Խոսքը առաջին դեմքերի ֆորմատի մասին է։
Ազգային ժողովի զուգարաններում հակասանիտարական վիճակ է։ Խոսքն իշխանության և այլընտրանք ԲՀԿ-ի հարկաբաժիններում տեղադրվածների մասին չէ, այլ առաջին հարկի, որտեղ գտնվում են ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորների աշխատասենյակները։
Առեւտրականները խոսքով, որ լվացքի ավտոմատ մեքենաների համար նախատեսված լվացքի փոշին Վրաստանում շուրջ 3 անգամ էժան է Հայաստանում վաճառվող նույն ապրանքի համեմատ: Լվացքի փոշու ներմուծման արգելքից ավելի խիստ է նոր անվադողերի ներկրման տաբուն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է ձյուն:
Թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակչները:
Երևանաբնակ 34-ամյա Քրիստինե Տատարոգուլոն 5 տարի 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ սիրած տղայի մորն էլէկտրահարելու, հարվածելու, փողոցում նրա հարազատներին ու անծանոթ անցորդներին հայհոյելու համար:
Այս ուսումնական տարում Ծաթերի հիմնական դպրոցը միայն մեկ առաջին դասարանցի է ընդունել: Դպրոցն ընդհանուր առմամբ 43 աշակերտ ունի: Կան կոմպլեկտավորված դասարաններ։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 19-րդ շենքին հարող կանաչապատ պուրակի ու հանգստի գոտու սեփականաշնորհման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մարտի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի 8 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Դանիել Կ.-ին:
Երևանի բնակիչ 21-ամյա Հովհաննես Գևորգյանին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն օրերս դատապարտել է 3 տարվա ազատազրկման:
իզկուլտուրայի դասերը փոքր տարածությամբ դասասենյակներում ու բաց երկնքի տակ անցկացնելուն Արևածագի դպրոցում ուսուցիչ թե աշակերտ՝ վաղուց արդեն վարժվել են:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են մարտի 7-ին սահմանը հատած և գերության մեջ հայտնված 23-ամյա Արսեն Խոջոյանին, վերջինիս առողջական վիճակը լավ է: «Մի քիչ առաջ Կարմիր Խաչից զանգեցին, ասեցին, որ Արսենը ողջ-առողջ է. էդքան բան: Բայց դեռ սպասում ենք տեղեկությունների, որովհետև ասեցին՝ հենց նորություններ լինեն, անպայման տեղյակ են պահելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասել է Արսեն Խոջոյանի հորեղբոր որդին` Արմեն Խոջոյանը:
Այո, արդարացված էր, և հատկապես հաշվի առնելով այն բացասական փորձը, որ արդեն հանրապետությունում կա: Այսինքն` պատահական չէ, իրոք, արդեն քանակը որակ է տվել, որովհետև մարդիկ տեսնում են՝ մի գետի վրա մի քանի, նույնիսկ թվով մինչև 9-10 հէկ-եր կարող են շարված լինել: Այս պահին Հայաստանում մոտ 149-150 փոքր հէկ ունենք, և, արդեն որոշ գետերի վրա խտությունը բավականին բարձր է, որի հետևանքով և համայնքներն են տուժում, և էկոհամակարգը: Առավել ևս, երբ նորմատիվներն էլ չեն պահպանում՝ ամեն ինչ շարքից դուրս է գալիս: Մարդիկ էլ այդ փորձը տեսնելով՝ արդարացիորեն անհանգստանում են:
Եթե նկատեցիք, նամակս սկսեցի «Մեծարգո» (Մեծ- արմատն ունեցող) դիմելաձևով։ Հայկական լեզվամտածողության մեջ մեծ հասկացությունը պայմանավորվում է ոչ թե նրա ծավալի ու տարողության չափաձևմամբ, այլ իմաստավորում է նրա բնության պարունակությունն ու էությունը։
ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը համատեղ շրջանառության մեջ են դրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Գյումրիում ավելի քան 4000 անօթևան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, թեւ նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատեւում է բնակարանային եւ սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում:
Opel-ն էլ իր հերթին վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Լենինգրադյան փողոցի բնակիչներ 51-ամյա Սիրանույշ Գաբրելյանին և 18-ամյա Գայանե Ավետիսյանին, ովքեր տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:
Մարտի 10-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մասիս բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի գծային հատվածից գողացել են կապի 220 մետրանոց հաղորդալար:
2010 թվականից Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվում է «Հայաստանում սպանդանոցների զարգացման և աջակցության ծրագիրը», որի շրշանակներում կառուցվում է 5 ունիվերսալ սպանդանոց Կոտայքի, Սյունիքի և Արարատի մարզերում: Շիրակը ծրագրում դեռ ընդգրկված չէ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 10-ին, ժամը 14.20-ին, Ավանի Դուրյան թաղամասի թիվ 31 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Ե.-ին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել դերասան Կարեն Մկրտչյանին: Հիշեցնենք, որ Կ. Մկտրչյանը անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի: Սամվել Ալեքսանյանը, սակայն, ասել էր, որ չգիտի, թե ինչպես գտնի Կ. Մկրտչյանին, որպեսզի կարողանա գումար փոխանցել:
Մարտի 13-ին օրվա ընթացքում, 17-ին օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մի բաժակ վիսկիի շուրջ ամենաշաբաթյա քննարկումներն արդյունավետ գործելաո՞ճ են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, որ նման ոճ գոյություն չունի: «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում: Կառավարության որոշումներից հետո մենք գնում ենք մեր աշխատանքին, և որևէ տեղ որևէ հավաք չի լինում, գոնե այդ մասին ես չգիտեմ»,- նշեց նա:
Գաղտնիք չէ, որ քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ հնարավոր դատական սխալների հիմքով անդրադարձ է կատարվում ցմահների գործերին: Այդպիսի հնարավորություն էր ստեղծվել 2011թ.-ին, երբ ԱԺ-ն ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի 15 տարի առավելագույն տևողությամբ պատժաչափը փոխարինվեց 20 տարվա:
Արվեստից կտրուկ տեղափոխությունը սպասարկման ոլորտ բարդ էր, բայց անջրպետը հաղթահարեց, որովհետև այդպես էր պետք, որովհետև Կայա Խուրշուդյանը ինքն էր ընտրել այդ ճանապարհը, թեկուզ ամբողջ աշխարհն էլ դեմ լիներ:
Մարտի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Պ.-ին: