
Մերկասառույցի հետևանքով 32 ավտոմեքենա է արգելափակվել

Մարտի 13-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա:
Ավտոճանապարհը դարձելի է երթևեկելի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն