
Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանը նամակ է գրել

Ինչպես հայտնի է, երեկ Կարմիր խաչի աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին: 168.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ Արսեն Խոջոյանը նամակ է գրել ընտանիքին, որը նրանց դեռ չի հանձնվել, իսկ ընտանիքի նամակը հանձնվել է Ա. Խոջոյանին: Կ. Չոբանյանի խոսքով՝ իրեն այլ տեղեկությունների հայտնի չեն:
Արսեն Խոջոյանը Ադրբեջանում էր հայտնվել մարտռի 7-ին: Տավուշի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ա. Խոջոյանն այդ համայնքի բնակիչ է, անասնապահ: