Բաժիններ՝

Ահազանգ. ոստիկանության հետաքննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել. հարուցվել է քրգործ

Քաղաքացի Ս. Բ.-ի ներկայացուցիչ Լ. Հ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության շտաբից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս. Բ.-ի կողմից ասֆալտբետոնե ծածկույթը քանդելու ժամանակ քանդող սարքով հոսանքալարին դիպչելու և ծանր ջերմային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության հետաքննիչը Ս. Բ.-ի բնակարանում կատարած զննության վերաբերյալ կազմված արձանագրության մեջ կեղծ տվյալներ է մտցրել, թե, իբր, զննությանը մասնակցել են ընթերականեր:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս