Բաժիններ՝

Գյումրու քաղաքապետարանը խախտել է բնակչուհու իրավունքները

Գյումրու բնակչուհին դեռևս երկու տարի առաջ դիմել է քաղաքապետարան իր տան դիմաց գտնվող բակի սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանում են, որ կնոջ դիմումն ընդունել են քննարկման, սակայն այն դեռևս չի ավարտվել :

Օրենսդրությամբ, սակայն, հստակ սահմանված է, որ նման վարույթները պետք է իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, առավելագույնը՝ 30 օրում, իսկ հատուկ դեպքերում, երբ ընդունվում է ժամկետը երկարաձգելու որոշում, դրա մասին սահմանված կարգով պետք է ծանուցել մասնակիցներին:

Փաստորեն, բնակչուհու՝ Գյումրու քաղաքապետարան հասցեագրած դիմումին մեկ տարուց ավել ժամանակահատվածում պատասխան չի տրվել: Դիմումի հիման վրա սկսվել է վարույթ, սակայն խախտվել են դրա իրականացման համար սահմանված ժամկետները և ընթացակարգը, ավելին, դրա իրականացման վերաբերյալ քաղաքացուն առհասարակ չեն տեղեկացրել:

Այսպիսով, Գյումրու քաղաքապետարանը խախտել է բնակչուհու իրավունքները և Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31