Ակցիայի մասնակիցներին շուկայի դիմաց դարձյալ ավանդաբար դիմավորել են շուկայի տարածքում կառուցվող առևտրի կենտրոնի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները:
«Սուրենը ստացել է գլխուղեղի սալջարդ թեթեւ աստիճանի ծանրության, արյունազեղում: Կյանքին վտանգ չի սպառնում, ստանալու է կոնսերվատիվ բուժում»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Այն կարող եք ընդունել որպես իմ պաշտոնական դիրքորոշում:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Աղայան 56 շենքի իր բնակարանի պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տատիկ: Այս պահին շենքի մոտ են հավաքված բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկաններ:
Գյումրիի օդանավակայանում երեկ արտակարգ դրություն է եղել, Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այնտեղ:
Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հրաժեշտ տալ Ձեր պաշտոնին, Աղվան Հովսեփյանի նման համբուրելո՞ւ եք Զինդատախազության շենքի դուռը, նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես չեմ պատրաստվում համբուրել»:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր ԱԺ-ում հանդիպեց խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բացառությամբ՝ ՀՀԿ-ի:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շրջանառվող անուններից հենց իրեն Սերժ Սարգսյանն առաջադրեց այդ պաշտոնում, ասաց. «Ես վստահ եմ՝ շրջանառվող անունները իրենց արժանիքների համար էին շրջանառվում: Թե ինչո՞ւ ես առաջադրվեցի՝ ես չեմ կարող պատասխանել»:
«Թող գա, մեր բարի եղբայրը թող գա, հասնի իր բնակության վայրը, այսինքն՝ Մոսկվան էր այն ժամանակ: Ամեն դեպքում նա Դեդ Հասանի փոխարինելու, առաջին օրվանից էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, նա չի ձգում այդ բանին»:
Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթ-վթարի փաստով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Նանսենի 5/3 հասցեում տեղակայված արցախյան ազատամարտի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրի հարակից տարածք, որը օրերս է բարեկարգվել:
Վարպետն առանձնանում էր իր իմաստությամբ և նրա ցանկացած միտք ստիպում էր սթափվել և մտածել դառն իրականության ելքերի մասին: Այդպիսին էին նաև Սոս Սարգսյանի կերտած դերերը, որից յուրաքանչյուրը հայ մարդու ճակատագրի ներկայացումն էր, պայքարը կյանքի, գոյության ու արդարության համար, հետևաբար այդպիսին էլ նա կհիշվի գալիք սերունդների կողմից:
Շուտով Միացյալ Երիտասարդական Լիգան հրապարակելու է մի ամբողջական փաթեթ, որտեղ միմիայն Հայաստանում գործող աղանդավորների տարօրինակություններն են:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 55 տանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013 թվականի ամենահրապարակային գործող գերատեսչություն է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Տրակտորի վարորդ Լեռնիկ Հեքիմյանը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մոտ կարծես դառնում է գործելաոճ սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին ուղղված աշխատանքներ իրականացնելու փոխարեն սեփական անգործությունն արդարացնելը անհեթեթ, բայց միևնույն ժամանակ մոլորեցնող հայտարարություններով:
Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար:
Հիվանդանոցում գլուխը նկարեցին, անմիջապես սիստեմա միացրին եւ տարան վերակենդանացման բաժանմունք՝ հեմատոմա ախտորոշմամբ եւ ասացին, որ վիճակը լուրջ է: Բժիշկը մոտ կես ժամ հետո դուրս եկավ եւ մեզ բացատրեց, որ հնարավորությունը առողջության 50:50 է:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի և Մարգարյան 1-ին նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Ազատամարտիկները նշել են, որ հաստատակամ են, մինչև վերջ պայքարելու են Վոլոդյային ազատության մեջ տեսնելու համար և հենց այս վայրում էլ սպասելու են Վոլոդյայի վերադարձին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաման-հանձնարարականի համաձայն` առավել ուժեղացվելու է տաքսի ծառայությունների վարորդների վերասկողությունը:
ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն դիմումը:
«Սա գալիս է 1977 թվականին տեղի ունեցած մի շատ անմեղ դեպքից, երբ որ Սուրեն Հակոբյանի բարեկամներից մեկի աղջկա փրկվելու առիթվ քեֆ էր կազմակերպված և եկել էին,այսպես ասած, նվագողների խմբեր»
Մոտ 6 հրշեջ հաշվարկներ Երևանի մի քանի հրշեջ ջոկատներից, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ խմբի հետ փորձում են հանգցնել կրակը և այս պահի տվյալներով կրակը մեկուսացվել է, սակայն հրշեջները շարունակում են մարման աշխատանքները:
Սեպտեմբերի 26-ին, 19:30-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հարձակման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Սահակ Պողոսյանը եւ Սուրեն Գեւորգյանը:
Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների և ՕԵԿ-ի հետ հանդիպում է ՀՀ դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Ամբողջությամբ այրվել է նկուղի դուռը և 2 խմ փայտ: