Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:
Վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր, ըստ տեղեկությունների՝ Opel-ի ուղևորներն են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 13ա շենքի բնակարաններից մեկում: Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ծառուկ Կ.-ին` իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1.5 խմ փայտանյութով:
Տուժող Սամվելի Այվազյանի փեսա, վկա Արթուր Բաբայանը հայտնել է, որ 2010թ. թվականին տեսել է կառուցվող շենքի սեփականատիրոջը՝ Սամվել Հովհաննիսյանին, ով ներկայացրել է 20 մլն դրամ արժողությամբ 84 քառ.մ տարածքով բնակարանը:
Դիտավանցիների դատական հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:
Ձեզ հետ հանդիպելու իմ պատրաստակամությունը զուտ մարդկային բնույթ է կրում: Դուք ձեր կյանքի և արյան գնով եք պայքարել մեր երկրի ազատության և անվտանգության համար, հետևաբար պետք է լինեք ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դերում, քանի որ վաստակել եք այդ իրավունքը:
Ավերիչ երկրաշարժից անցել են տարիներ, սակայն երկրաշարժի հետևանքները մինչ օրս իրենց մասին զգացնել են տալիս: Անհետևանք չեն մնացել նաև արվեստի մի շարք գործեր, որոնք երկրաշարժից վնասվելով՝ մինչ օրս հիմնովին չեն վերականգնվել: Նման գործերից է նաև Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը:
«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կբարձրանա 2-3, 28-30-ին կնվազի 3-4 աստիճանով:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Տիգրանյանը Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իր կողմից վարած «BMW X 5» մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 VԼ 058 համարանիշի ավտոմեքենային:
Նույն օրը, ժամը 18.30-ին, Ավան-Առինջ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձևաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, և երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձևաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձևաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձևաչափը խախտված է:
ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ:
Նախկին գործատուի զայրույթին արժանացած աշխատակիցները պատմել են նաև, որ փորձել են հանդիպել ընկերության ղեկավարությանը, սակայն, ո’չ տնօրենը, ո’չ էլ փոխտնօրենը, չեն ընդունել իրենց:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման համար Թալին, Ուջան, Աղձք և մի շարք այլ համայնքների մոտ 160 սեփականատերերի պատկանող տարածքների հանդեպ կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում:
«Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» շարժման անդամներ այսօր պիկետ անցկացրին Մատենադարանի շենքի մոտ, քանի որ Մատենադարանում այսօր պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով գիտաժողով էր, և պիկետի մասնակիցները ցանկանում էին նրանց ուշադրությունը հրավիրել «Փակ շուկայում» իրականացվող շինարարության վրա:
Պարզվել է, որ փլուզվել է 4-րդ փողոցի տներից մեկի (կառուցված է 1930-կան թթ.) նկուղի ճակատային հատվածը մոտ 10 քմ, ինչի հետևանքով սենյակի հատակը կախվել է:
Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, ևս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Գևորգ Դումանյանը նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Դեյվու-Դամաս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արամի փողոցի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Ժամը 10:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 65-ամյա Սամվել Ղուկասյանը, վարելով Mitsubishi մակնիշի 07 ՏԼ 898 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ դեպի հանդիպակաց ուղեմաս և շրջվել:
Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին:
Նախագահը հրամանգիր է ստորագրել, ըստ որի Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.09-ին, մարվել՝ 12.13-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:
«Ինքը պայքարի մեջ է: Իր ընկերները, դուք տեսնում եք, պայքարում են»: «Կաշառակեր մարդու տունն այսպե՞ս կլինի», – վերանորոգման կարոտ պատերն ու համեստ կահ-կարասին մատնացույց անելով՝ հուզված փոխանցեԼ է տիկին Մարգարիտան, ով այժմ ստիպված է միայնակ խնամել իր վեց երեխաներին և ամուսնու թոշակառու մորը: «Իր (Վոլոդյա Ավետիսյանի) թոշակով ենք մենք յոլա գնացել: Իր թոշակը շատ քիչ է, չի բավարարում ընտանիքը պահելու համար»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ ամուսնում ազատ կարձակեն:
Անցած դարի 30-ական թվականներին աղյուսից կառուցված շենքը տարիների ընթացքում ամբողջովին քայքայվել էր, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցվել էր շենքի շահագործումը:
Նա տեղեկացրեց, որ շուտով Ազգային ժողով կներկայացնի օրենսդարական նախագիծ` կանանց վիրավորող տղամադկանց պատասխանատվության ենթարելու մասին. «Ես ԱԺ եմ ներկայացնելու օրինագիծ, որտեղ հստակ պետք է գրված լինի, որ այն հայ տղան, ով հայ աղջկան վիրավորող որևէ տող անգամ կասի, կենթարկվի վարչական պատասխանատվության` 300-ից 500 հազար դրամ գումարային չափով: Սա անգամ քիչ է, երևի քիչ է»: