Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարական կազմը:
«Սահմանադրությունն արգելում է բոյկոտ անել: Դուք դեբատների տեղ ունեիք, ինչո՞ւ մերժեցիք արտահերթ նիստը: Գուցե այդ դեպքում սրա կարիքը չլիներ»,- այսօր Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ հայտարարեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ դիմելով պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
«Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են : Իսկ գյուղացիները մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչը ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները և հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ տուժողները կարող են ասել իրեն ինչ ցանկանան՝ լավ կլիներ, որ ինքը ծնված չլիներ. «Միգուցե լավ կլիներ: Լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես այդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ՝ ես մեռած լինեի և երկու տղաները ողջ լինեին»:
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան:
Ուկրաինական հասարակության եւ լրատվամիջոցների արձագանքը Հայաստանի նկատմամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվա քվեարկությունից հետո բավականին կոշտ է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան 7 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել Սպիտակ և Վանաձոր քաղաքի բնակիչներից, որ Միհրան Մելքոնյան անունով երիտասարդը հանդես է գալիս որպես կազմակերպության ներկայացուցիչ տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և ֆիզիկական անձանց շրջանում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտապես խրախուսում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերի բացահայտման, տարածման և ահազանգման գործում ՀՀ քաղաքացիների ակտիվությունը և նախաձեռնողականությունը:
Մարտի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1991 թ. ծնված Անդրանիկ Կ.-ից գողացել են բաճկոնն ու բջջային հեռախոսը:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում» նախաձեռնության նոր փուլը, որով հանրապետության եւս 70 համայնք կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին:
Երեկ՝ մարտի 27-ին մեզ տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 28-ին, բնապահպաններին հրավիրում է քննարկել բնապահպանական հիմնախնդիրներ, ինչպես այդ մասին տեղեկացրել էր պատասխանատու հանքարդյունաբերության մասին վերջերս կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում:
Հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու և համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու արդյունքում մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքեր բացահայտելու համար պարգևատրվել են ՊԵԿ աշխատակիցները:
Սահմանադրական դատարանի մոտ մեկնարկած «Դեմ եմ» քաղաքացիական հասարակության լուռ ակցիան ավարտվեց։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը ընդմիջվել էր, քանի որ վատացել էր վթարի արդյունքում մահացած Էդգար Հակոբյանի մոր՝ Աննա Կարապետյանի առողջական վիճակը: Նրա համար դատարան շտապօգնություն էր հրավիրվել:
Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ կողմերը ներկայացել են դատարան, սակայն տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի (Էդգար Հակոբյանի մայրը) առողջական վիճակը վատացել է և նրա համար շտապօգնություն են հրավիրել դատարան:
Այս տարի Երեւանում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ եւ WWF հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենա հեծանվային ֆլեշ մոբ երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30՝ շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից Մաշտոցի պողոտայով երթը կընթանա մինչեւ Հաղթանակի զբոսայգու մուտքի դիմաց գտնվող տերեւի հուշարձանի հարթակը (Կասկադի վերին հատվածում):
«168 Ժամ» թերթում հրապարակված՝ «Հայաստանում ձմեռները երեխաների կյանքեր են խլում» հոդվածին արձագանել են կանադահայերը: Ներսիսյանների ընտանիքը, որն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, այսօր դրամական օգնություն ստացավ Կանադայում բնակավող հայերի կողմից:
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով:
ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են քայլեր ուղղված վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանը:
Մարտի 28-ին, ժամը 12.03-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թանգարանի այգու տարածքում հայտնաբերվել է արկ:
ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
Սահմանադրական դատարանի մոտ մեկնարկած «Դեմ եմ» քաղաքացիական հասարակության լուռ ակցիան ավարտվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց պայքարը շարունակվելու է, սակայն հույս ունեն, ՍԴ-ն իր վճռով կկարճացնի պայքարի պատմությունը: Այդ իսկ պատճառով իրենք արդարադատություն են ակնկալում Սահմանադրական դատարանից։
Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, Արայիկ Բաբայանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրը»,- այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ հայտարարեց դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Սահմանադրական դատարանի մոտ մեկնարկել է «Դեմ եմ» քաղաքացիական հասարակության լուռ ակցիան։ Բացի ավանդական կարգախոսներից՝ ցուցարարները պարզել են մի քանի պաստառներ, որոնց վրա գրված է «Պահանջում ենք մեր իրավունքը», «Մի անցեք սահմանը», «Չեմ արտագաղթելու» և այլն։ Ակցիային մասնակցում է մոտ 1000 ցուցարար։
Եվ դրանով նաև, ըստ էության, փոխելու Հայաստանում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի մեջ մի շատ կարևոր բան, հավատ արթնացնելու հասարակության մեջ, որ ինքը դեռ կարող է այս երկրում ինչ-որ բան փոխել, ունի պետական մի կառույց, որին կարող է ապավինել իր շահը, որին կարող է պատվիրակել խնդիրներ և ստանալ սահմանադրական լուծումներ:
Ադրբեջանական դիրքերից այս գիշեր ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշպտանության նախարարությանը, գրում են, որ հայկական զինուժը գնդակոծության է ենթարկել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական զինված ուժերի մի ծառայող:
Մարտի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ տեղի է ունեցել ՃՏՊ: