Մի քանի անգամ էլ եմ ասել, սա նաև քաղաքական կոմպոնենտ ունի։ Եթե վաղը ընտրություններ լինեն ու եթե մեկն ասի, որ մենք գանք այս արագաչափերը հանելու ենք, մարքսիամալ ձայն կստանա։ Քանի բանը բանից չի անցել, առաջարկում եմ, որպեսզի չգնալ մաքսիմալ ճանապարահով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քիչ առաջ ԱԺ-ում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կարմիր գծերի, արագաչափերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին առաջարկին, հայտարարեց, որ՝ եթե մեշամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը, իրենք դեմ չեն լինի նաև խորհրդարանական լսումներին:
Մարտի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ կհոսանքազրկվեն:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաև համալսարանի արտասահմանցի գործընկերները:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքում անցորդներին են բաժանում հիմնադրամի կողմից մշակված և հրատարակված «114 հարց ու պատասխան» գրքույկը: Իրազեկման կենտրոնին դիմելով` ձեռնարկը կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված քաղաքացիներն ու կազմակերպությունները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում:
Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:
Դատարանում լարված իրավիճակ է. ամբաստանյալների հարազատները լացում, գոռում և վիրավորանքներ են տեղում տուժողների պաշտպանների հասցեին:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:
Ամուսինները մտել են իրենց համագյուղացու տուն, վերցրել նրա համակարգիչն ու փորձել այն դուրս հանել տնից: Իսկ երբ կինը փորձել է խոչընդոտել, նրան ծեծի են ենթարկել: Պարզվում է գյուղացի ամուսինների այս տարօրինակ արարքի պատճառ է հանդիսացել այն, որ այդ կնոջ ամուսինը Ղալեչյաններից խոճկորներ է գնել ու խոստացել որոշակի ժամկետում վճարել դրանց դիմաց:
Հարցին՝ արդյոք զիջումների գնալո՞ւ եք՝ տեսնելով հասարակության ճնշումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ կան թերություններ և դրանք ուղղել կլինի, բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կճնշենք, դա ճնշման հետ կապ չունի»:
Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցի վերաբերյալ հանձնարարականը ժամկետ չունի:
Քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց. «Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն: Մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ամբողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք: Սա հստակ առաջարկ է, եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի»:
Երկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 12:00- 14:00 կհոսանքազրկվեն Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասը, Սանահին և Ակներ գյուղական թաղամասերը, Հաղպատ ու Ծաղկաշատ գյուղերը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինա ներխուժումը կարող է ցանկացած պահի սկսվել: Հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը պատրաստվում են ներխուժման ու այն կարող է առաջիկա օրերին անկացած պատրվակով սկսվել, փոխանցում է CNN-ը:
«Մենք Իտալիայում գտնվող Ավիանո ռազմակայանից Ֆ-16 օդանավեր ենք փոխադրել Լեհաստան, Լեյքենհիթ բրիտանական ռազմակայանից էլ Ֆ-15-ներ ենք ուղարկել Բալթյան երկրներ, դուք գիտեք, որ մեր ռազմանավերն էլ որոշակի ակտիվացում են ցուցաբերում Սև ծովում։ Մենք քննարկում ենք նաև այլ միջոցներ, սակայն ես հիմա չեմ ցանկանում հանդես գալ հրապարակային մեկնաբանություններով»:
Կալանավոր Գ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայող Արման Ղուկասյանի մահվան գործով ձերբակալված անձինք դեռևս չկան:
Վթարից հետո երկու մեքենաներն էլ հարվածել են էլեկտրասյանը: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Գյուղապետի խոսքերով՝ տարբեր տարիներին , սկսած 1995թվականից պետական բյուջեից փոխհատուցում է տրվել սողանքից վթարային դարձած 7 տան համար: Վերջին անգամ նման աջակցություն ցուցաբերվել է 2 տարի առաջ, այդ տան համար տրված գումարի չափը կազմել է 5 միլիոն դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ժամը 20:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 TS 390 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելու ընթացքում Հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց հանկարծամահ է եղել:
Նրան մեղադրանք է առաջադրվել անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար:
Նոր Նորքի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը կալանավորվել է: