Հուլիսի 31-ին, ժամը 18.40-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով, այսօրինակ կտրուկ թանկացումներն անթույլատրելի են:
Նկատի ունենալով այն, որ ՌԴ վերադառնալիս սահմանակետին նախկինում իրավախախտումներ ունեցող քաղաքացիները կարող են հանդիպել խնդիրների և դժվարությունների, ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կան արդյոք ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ:
Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը աշնանը զորացրվելուց հետո պետք է շարունակեր կիսատ թողած ուսումը. մինչեւ զորակոչվելն ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ:
«Այնպես ենք կազմել գրքաշարը, որ յուրաքանչյուրի կողքի հատվածն իրար միացնելով՝ կամբողջանան պատմական Հայաստանի` Մեծ և Փոքր Հայքերի քարտեզները: Այս առումով` հեռվից հեռու ճանաչելի մի մատենաշար կլինի, որովհետև նման լուծում ունեցող գրքաշար մեր իրականության մեջ ինձ չի հանդիպել:Սա նաև խայծ է, որ եթե մեկը մի հատորը ձեռք բերի, ստիպված լինի նաև մյուս հատորներն էլ ունենալ, որ քարտեզն ամբողջանա»:
«Եթե մարդ ուզում է տեսնել քրիստոնեական արժեքներ, որտե՞ղ նա կգնա. էլ ո՞ւր՝ բացի Հայաստանից ու մեկ էլ Երուսաղեմից: Մենք այդ շանսերը լավ չենք օգտագործում»:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 19:00-ին Մատենադարանի մոտ բողոքի ցույցի է հրավիրում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Ըստ վկայի՝ մինչ մոտենալը պայթյուներ և գոռգոռոցներ են լսել, ապա մոտեցել են դեպքի վայրին, այնտեղ պայթյուններ են եղել, որոնցից ծուխ է առաջացել:
Օգոստոսի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Քեզ թվում է՝ ամբողջ տարին աշխատել ես, այնքան հոգնած ես, բայց հենց գնում ես հանգստյան տուն՝ մեկ օր հանգստից հետո զգում ես, որ անելու ոչինչ չկա: Այսինքն՝ տվյալ հանգստյան տանը զբաղմունք չկա, մարդիկ հոգնում են, ձանձրանում են Հայաստանի հանգստյան տներում մնալուց: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ զբաղմունք ունենան, չմտածեն դուրս գնալու մասին, այլ մտածեն Հայաստանում հանգստանալու մասին»:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում մամուլի հրապարակումները, թե հուլիսի 31-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում փորլուծության զանգվածային դեպքեր են գրանցվել։
«Կարկուտն եկավ, կոմբայնը մտավ դաշտ, քաղեց, մի շրջան անցավ, կաշեմ՝ արդեն ցորեն չկա: Երկու տարի կարտոֆիլին պարարտանյութ եմ տվել, ջրել եմ, բայց դրանից ինչ եմ հանել՝ չիդեմ: Գարին ոչինչ՝ 30 ցենտներով ապահովեց, 30 ցենտներ ցորենը: Մինչև 30 տոկոս կարկուտի թողած վնասի դեպքում օգնություն չեն տա: Ըսենք թե՝ 1 հեկտարը 4-5 տոննա ցորեն բդի տար, 4-5 տոննայի տեղը 18 հազար հողի հարկը չհաշվեցին, դրանով ի՞նչ օգուտ կքաղեմ»:
Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:
«Գնդակոծություններից մեր տան ցինկապատ տանիքը ծակծկվել, մաղ է դարձել: Այլեւս անհնար է այն նորոգել: Մնում է թողնել տունը, հեռանալ գյուղից»:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց:
«Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 548 ՀՀ քաղաքացի»:
ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ ի պատասխան հուլիսի 31-ին իր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ 2 սպա։
Հետազոտողները մի զույգ մանրէազերծ ռետինե ձեռնոցներ մխրճել են մանրէներով հատուկ հեղուկի մեջ, որից հետո նրանք փորձարկել են ձեռքսեղմումը, բռունցքներով հպումը և հինգ մատով ժեստը: Պարզվել է, որ մանրէներն ամենից շատ փոխանցվում է ձեռքսեղմման միջոցով: Հինգ մատով ժեստով ողջունումը գտնվում էր երկրորդ տեղում: Գիտնականները գտել են, որ ամենից անվտանգը բռունցքներով հպումն է:
Բնակարանային գողության փորձն արձանագրել է տեսախցիկը. կատարողները նախկին և գործող ոստիկաններ էին:
Ս.թ. պետբյուջեի վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այսօր 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին
Հուլիսի 25-ին, գիշերվա ժամը երկուսն անց կեսին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կումայրիի բաժին, որ ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 1978 թվականին ծնված Էդգար Անտիկյանը:
Ներդրվել է նաև տեղեկատվական բազա, կայանը կարողանում է վայրկյան առ վարկյան տեսնել, թե որտեղ է գտնվում բրիգադը՝ շարժման մեջ է, թե կայանել է, ազատ է, թե աշխատում է: Այս ճանապարհով հնարավոր է դարձել վերահսկել արդյոք բրիգադներն կանչից հետո բարեխիղճ ու ողջամիտ ժամկետում են հասնում հասցե, թե ոչ:
Ամբաստանյալն ասաց, որ 2013թ. սեպտեմբերի 21-ին եղել է իր ընկերուհու հետ, փորձել է մասնացկցել Նունե Եսայանի համերգին, սակայն ինքնը վատ է զգացել, չի կարողացել երկար ժամանակ մնալ այնտեղ: Ամբաստանյալն ասաց, որ ընկերուհու հետ գնացել է իր տուն, ընկերուհին մնացել է իր տանը՝ իրեն խնամելու համար: Հաջորդ օրն էլ եղել է քաղաքում, դեղորայք. ապրանք է տարել իր ծանոթներից մեկին, ապա կրկին գնացել է իր բնակարան (ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 22-ին):
Էդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` նրանից խաբեությամբ հափշտակել էր 155 հազար դրամ և 500 հազար դրամի ոսկյա զարդեր ու հագուստ:
«Դուք պատկերացրեք հետևյալ պատկերը. շտապօգնության բժշկին ես ասում եմ ՝«լավ, հիմա որ դուք պատգարակով տարաք, առողջության հետ կապված կրո՞ւմ եք պատասխանատվություն», ասում է՝«ոչ, մեր նպատակը միայն այն է, որ տանենք էնտեղ և թողնենք հեռանանք», ասում եմ՝ «բայց ո՞նց եք պատկերացնում, մարդը չի կարողանում շարժվի, որ դուք հեռանում եք, պառկած վիճակում գետնի՞ն պետք է պառկի…» Այ, այս կարգի երկխոսություն է եղել ընդամենը։ Այդ պահին լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ ոստիկանության աշխատողները շատ կոպիտ ձևով, որով նաև վիրավորվեց իմ անձի արժանապատվությունը, սենյակից գռեհիկ ձևով, մի քանի հոգով պատ կազմելով հրելով հանեցին դուրս։ Եվ հրահանգ իջեցրեցին, որ եթե նորից մտնեմ, ապա կկիրառեն հրազեն»,- պատմեց Լևոն Բաղդասարյանը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Գյուղապետ Գագիկ Աբազյանը նշել է, թե հակառակորդը կրակ է բացել գյուղի այն թաղամասի վրա, որն առավել մոտ է սահմանին, բնակիչները պատսպարվել են նկուղներում. «Կրակոցներ կան հատկապես գյուղի ներքևի թաղամասի վրա, հիմա հենց էս պահին անդադար կրակում են: Բնակիչները ապաստարաններում են հիմնականում, նկուղներում, ամեն մեկը մի ձևով պատսպարվում է էլի»,- նշել է Բարեկամավանի գյուղապետը:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: