Ամբողջությամբ այրվել է «Վանաձորի ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող Ա. Ղ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի 237LU36 պետհամարանիշի ավտոմեքենան և թիվ 6ա տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 1 քմ մակերեսով:
Տ. Սարգսյանը ասել է, որ մտածում են ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու ծրագրի մասին:
Մասնագետների ներկայացմամբ, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերն առողջապահական լուրջ խնդիրներ են առաջացնում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.22-ին, մարվել՝ 11.33-ին:
Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Հալավար գյուղում ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել և հոշոտել են Վ. Բ.-ին պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:
Հոկտեմբերի 13-ի գիշերը սրճարան են մտել մի քանի կովկասցի եւ հրազենից կրակ բացել առաստաղին: Արդյունքում գլխի շրջանում վնասվածք է ստացել սրճարանի ադմինիստրատորը, ով Ադրբեջանի քաղաքացի է:
Ես գրեթե քսան տարի այս գործով եմ զբաղվում, բավականաչափ ճամփորդել եմ և պատրաստ եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա և ասել, որ Հայաստանը տուրիզմի առումով բացառիկ հետաքրքիր երկիր է: Հայաստանը՝ Արցախի հետ միասին, հսկայական պոտենցիալ ունի: Եթե ես հայ չլինեի, մեծ հաճույքով կայցելեի այստեղ:
Անիվի պայթյունի հետեւանքով միկիրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթուղի եւ բախվել բեռնատար «Մերսեդեսի» հետ: Բախումից հետո միկրոավտոբուսը բռնկվել է:
Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:
Շտապօգնության բրիգադը, քաղաքացիների հետը օգնություն է ցուցաբերում երիտասարդ մի տղայի, ով կանգառում սպասելիս եղել տրանսպորտին և «ջիպավորի» կողմից վրաերթի է ենթարկվել:
Քաղաքացուն ներքև իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 33 DO 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
Պետական պատկերասրահի բացակայությունը Գյումրիում համար առաջին մշակութային խնդիրն է, ոչ միայն Գյումրու, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։
38-ամյա Աստղիկ Վարշավչիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները խոշոր չափերի հասնող թմրամիջոցներ են հայտնաբերել։
Մեր երկրում երիտասարդներին հնարավորություն է տրվում ստանձնելու առավել պատասխանատու պաշտոններ և առաջնորդություն: Մի բան, որ չի տրվում զարգացած երկրներում: Իմ հորդորն է երիտասարդներին`դիտեք Հայաստանը որպես ձեր տուն կամ գրասենյակ, իսկ աշխարհը՝ որպես գործելադաշտ:
Այնուհետև մայրաքաղաքի ծննդյան օրվա ամփոփիչ համերգային ծրագիրը մեկնարկել է տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած աշխարհահռչակ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի կատարումով:
1996 թ. ծնված Արան հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է Հասրաթյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան շուրջ 26 բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին:
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երկու անհայտ անձինք սրճարաններից մեկում ապակյա շշով հարվածել են Ա. Ս.-ին և պատճառել վնասվածքներ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1948 թ. ծնված Լիպարիտ Գ.-ին
15։00-ից սկսած մի քանի ժամ շարունակ ամենաաշխույժ՝ կարաոկե բեմից հնչում էին Հայաստանի ու Երևանի մասին երգեր՝ տոնի մասնակից երիտասարդների ու երեխաների կատարմամբ։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Դավիթաշենի 1-ին թաղամասի 50 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1957 թ. ծնված Վլադիմիր Հ.-ին, որը հունիսի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Հանրապետության Նախագահը երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի նաև տոնի առթիվ նախատեսված եզրափակիչ գալա համերգին:
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 18-ամյա Արտակ Գևորգյանը՝ գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ, հուլիսի 28-ին ժամը 12:30-ին գումարտակի լվացարանում ածելիով կտրվածքներ է կատարել աջ և ձախ նախաբազուկների շրջանում:
Պարզվել է, որ նա օգոստոսի 2-ին Նորքի 4-րդ զանգվածում գտնվող ճաշարանի սեղանի վրայից գողացել էր բջջային հեռախոս, ինչի մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շորժա գյուղի տեղամասում:
Ցուցադրված մեքենաներից ամենահինը 1935 թվականի արտադրության «Շտեռն» մակնիշի մեքենան է եղել: