Մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրենց խոստացել են Սիրիայի իշխանությունները, որ ամեն ինչ անելու են Քեսապն ու հարակից տարածքները վերադարձնելու համար: Իհարկե, նրանց ցանկությունն է, որ դարձյալ հետ գնան իրենց բնակատեղին, սակայն ասում են, որ իրենց ունեցվածքից բան չի մնացել: Իրանք դուրս են եկել ու ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ տեղահանության ժամանակ:Ամեն ինչ թողել են Քեսապում, ամեն ինչ՝ ոսկեղեն, ունեցվածք: Հիմա բառիս բուն իմաստով ամեն ինչի կարիք ունեն, ամեն ինչի: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք, օգնենք նրանց, բայց նրանք սարսափելի վիճակում են»:
Լսելով Բնապահպանական պետական տեսչության ստորաբաժանումների և տարածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները՝ նախարար Արամ Հարությունյանը ներկաների ուշադրությունը բևեռել է վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը խթանող գործոնների վրա:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ջրային պաշարների համապարփակ կառավարման խնդիրներն ուսումնասիրող առաքելությանը` ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինսթոն Յունի գլխավորությամբ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 25-ին՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012թ-ի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ և բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ միջին տարիքի մի տղամարդը դանակը ձեռքին մտել է ԱԺ ընդունարան և, բարձրացնելով վերնաշապիկը սպառնացել է դանակահարել իրեն: news.am-ի տեղեկություններով՝ տղամարդու տեսքից երևացել է, որ նա սթափ վիճակում չէ:
ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում:
Ո՞վ է դժգոհում, ես վայելում եմ: Ես՝ որպես քաղաքական կերպար, սիրում եմ քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով: Անգամ եթե կարմիր թելերով է կարած այս կամ այն քաղաքական գործը կամ թղթապանակը, դա ինձ հաճելի է բացահայտել, որովհետև որքան էլ ինտելեկտի նշույլներ մեր որոշ ընդդիմախոսների քննադատության մեջ դժվար է գտնել, այդուհանդերձ դրա բացահայտումը ինտելեկտուալ աշխատանք է:
Մարտի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում քննարկվեցին թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թվականի տարեկան զեկույցի դրույթները:
«Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, անդրադարձավ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից երեկ հնչեցված վիրավորական արտահայտություններին:
Երևանցիների 88.7 տոկոսը դեմ է արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները «ՀԺ» թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։ Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։
Մարտի 26-ին, ժամը 11.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 121 շենքի երկու բնակիչ` 2012 թ. և 2011 թ. ծնված:
«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:
Մարտի 24-ին իր հայրական տանը ինքնասպանություն է գործել գյուղի բնակիչ, 12-րդ դասարանցի Կարո Կիրակոսյանը: Որդուն կախված գտել է հայրը թոնրատանը, երբ վաղ առավոտյան արթնացել է եւ շտապել տնտեսություն՝ անասուններին կերակրելու:Ողջիի գյուղապետ Հրաչիկ Մանուկյանն ասել է, որ գյուղում բոլորն են ապշահար տեղի ունեցածից:
«Իսկ ո՞վ ասեց, որ անվստահություն են հայտնում, դա դեռ հարց է, թոդ այդ օրը գա՝ կտեսնենք»:
Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին: Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա` յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ կերպ չի հաջողվում նրան:
Ահավոր սրվել են նրա և ոչ անհայտ Նորիկ Թևանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին) հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թևանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»:
Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով` ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Մուշեղ Վարդանյանի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մարտի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:
Հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։ Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերր՝ պրոթեզ։
Գործազուրկների բանակը Գյումրիում համալրել են նաև տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` Որոտան գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Էջմիածնի 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դպրոցի դասասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և կռվել է նույն դպրոցի անչափահաս աշակերտի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան հատվածին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: