ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Աշոտ Հակոբյանը:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով անչափահաս աղջկա հետ, ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար աղջկա նկատմամբ կատարել է խոշտանգում` դիտավորությամբ վերջինիս մարմնի տարբեր հատվածներին պարբերաբար հարվածներ հասցնելու եղանակով պատճառել է ուժեղ ցավ, ապա զրկելով շարժվելու հնարավորությունից՝ նրա կամքին հակառակ կտրել գլխի մազերը, իսկ երբ աղջիկը, ազատվելով նրա ձեռքից, փախել է տնից, նա բռնել է նրան և ձեռքը ոլորելով վերադարձրել տուն` իր գործողություններով աղջկան պատճառելով հոգեկան տառապանք և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Խոսքը 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի մասին է, ով պատիժը կրում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է Նորքի ինֆոկեցիոն հիվանդանոց:
Նա նշել է, որ նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի կարող հաղորդել: Բայց իրավապահ մարմիններն արդեն հայտնաբերել են, թե որտեղից է այդ նամակը տեղադրվել ռեկտորի ֆեյսբուքյան էջում, մնում է պարզել տեղադրողի ինքնությունը:
Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհին` Հացավան գյուղի սկզբնամասում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ձորը:
Վերջինիս հաշվեհամարին որպես աշխատավարձ պարբերաբար փոխանցվել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 8.180.000 ՀՀ դրամ գումար, որն էլ տարբեր բանկոմատներից կանխիկացնելով յուրացման եղանակով հափշտակել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին, մարվել՝ 23.45-ին: Այրվել են Մ.Ա.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ):
«Որպես նախաձեռնություն՝ Ազատության հրապարակում չենք լինելու, բայց շատ հնարավոր է, որ շարժման անդամներից մարդիկ լինեն այնտեղ, ոչինչ չենք կարող բացառել»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին, մարվել` 20.45-ին: Այրվել է Վ. Մ.-ին պատկանող վագոն-տնակն ամբողջությամբ մոտ 28 քմ մակերեսով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոսանքազրկումներ կլինեն:
Գլխավոր մրցանակին (Գրան պրի) արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու երազանքով տարված երիտասարդների մասին:
Ինչպես գրում է «ПраймКрайм»-ը, նախօրեին Խակասիայից Մոսկվա է ժամանել բանտից նոր դուրս եկած 24-ամյա «օրենքով գող» Մաքսիո Ֆրանցուզովը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Ֆրանցուզ։
Այսպիսի «մասնագիտություն». ներկայանալ ոստիկան և սիրահար զույգերից դրամ շորթել:
Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են կողոպուտը կատարած կնոջը և ժամը 18.00-ին բերման ենթարկել բաժին:
Վանաձորում անցած տարի հոկտեմբերի 12-ին դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ հոկտեմբերի 2-ին սկսված դատավարությունը Վերաքննիչ քրեական դատարանում առայժմ չի ավարտվել:
Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ին, 1935 թ. ծնված Ռոզա Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ` 2 դատարկ պահունակով, ինքնաձիգի 4 դատարկ պահունակ:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը տեղում մահացել է:
Պայմանավորված սահմանային ռեժիմով և այլ հանգամանքներով հայկաձորցիները տևական ժամանակ է չեն կարողանում անասունների արոտը կազմակերպել հայ-թուրքական սահմանի երկայնքով ձգվող արոտներում:
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե’ այդ՝ դիտորդական գործընթացը, թե, իմ ընտրվելու դեպքում` մրցույթը եւ այն վարող մրցութային հանձնաժողովի գործունեությունը»,- ասում է Վահե Գրիգորյանը:
Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին:
Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ԼՂՀ և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման կապակցությամբ, նշելով, որ երկու երկրների համայնքների միջև ուղիղ կապերի հաստատումը կարևոր ներդրում է Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանին, ում երեկ առավոտյան հայտնաբերել էին Վրաստանի հանրապետությունում և ձերբակալել, այս պահին վիրահատում են: Այս մասին 168.am-ին ասաց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը՝ ավելացնելով, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Մեքենայի առջևի աջ նստելատեղի վրայից հայտնաբերվել է Տիգրան Գ.-ին պատկանող, 0.01 գրամից քիչ քանակություն կազմող դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված:
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Սահմանին հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ականի պայթյունից վիրավորված Սրապիոն Մելքոնյանին, Սարգիս Ստեփանյանին, ինչպես նաեւ Տավուշի մարզում օգոստոսի վերջին վիրավորված զինծառայողներին դեռ չեն պրոթեզավորել:
«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, 1963 թ. ծնված Ավետիք Ս.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը: