Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակինի ընկերները` նրա մասին. ԳԱԼԱ
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Եվգենի Պերմյակինի անունը որպես Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գլխավոր կասկածյալ շրջանառության մեջ դրվելուց անմիջապես հետո լրատվամիջոցներում տարբեր բովանդակությամբ լուրեր տարածվեցին նրա անցյալի, հոգեկան խանգարում ունենալու, նախկինում մանր խուլիգանության համար ձերբակալված լինելու վերաբերյալ:
Ռուսական Мвсквоский комсомолец թերթը` հղում անելով Պերմյակինի նախկին ծառայակցին, տեղեկացրեց, որ նա անցյալում խնդիրներ է ունեցել ծառայության հետ կապված, չի ցանկացել ծառայել: Բացի այդ, նրա եղբայրը հիմա գտնվում է անազատության մեջ` մարդասպանության հոդվածով, իսկ Պերմյակինը երկար ժամանակ հարցաքննվել է այս դեպքի հետ կապված:
ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Եվգենի Պերմյակինի ընկերների և ծանոթների հետ` պարզելու համար, թե արդյո՞ք վերը նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Նրա մանկության ընկեր Եվգենի Մաժիրինը սկզբից հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց, սակայն երբ նրան հայտնեցինք որոշ փաստեր, նա նշեց, որ Պերմյակինը հրաշալի մարդ է, երբեք վատ արարքներով աչքի չի ընկել, ծառայության մասին միշտ դրական է խոսել:
Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Պերմյակինի եղբայրը մարդասպանության համար պատիժ է կրում, նրա ընկերը պատասխանեց՝ «Վերջ, բավական է, այլևս ոչ մի հարց»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: