Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն

Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու գործի շրջանակում։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,– նշեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արա Նախշքարյանին, ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031