Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար` Քարվաճառում. 1 սպա է մահացել, 2-ը վիրավոր են

Հունվարի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 17-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 55-կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով քաղաքացի Ա. Վ.-ն մահացել է, իսկ քաղաքացիներ Կ. Ս.-ն և Լ. Հ.-ն տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ բժիշկները Կ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Հ-ի վիճակը` բավարար:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է  տեղեկությունը՝ նշելով, որ ըստ Արցախից ստացված պաշտոնական տեղեկությունների, մեքենան Քարվաճառի ոլորաններից մեկում գլորվել է ձորը։

Վթարի հետեւանքով մայոր Արթուր Վարդեւանյանը տեղում մահացել է, եւս երկու սպաներ՝ մայոր Կարեն Սիմոնյանն ու ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Լուսանկարը՝ «Առաջին հեռուստաբլոգի»

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն             

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031