Բաժիններ՝

Մեքենան Ազատության պողոտայից ընկել է Սարալանջի փողոց

Հունվարի 18-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Շկոդա» մակնիշի 29 UU 165 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Վ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել Ազատության պողոտայի երթևեկելի հատվածից և ընկել Սարալանջի փողոց:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ս. Ա.-ն (ծնվ. 1976թ.) և Ա. Պ.-ն (ծնվ. 1992թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:

Ս.Ա.-ն տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա.Պ.-ն՝ ՃԿԿ ՕԽ-ի ավտոմեքենայով, տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                       

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս