Բաժիններ՝

Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը Երևանում այցելել է փոքրիկ Սերյոժային. «Արմենպրես»

Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովն այսօր Երևանում այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, որի առողջության համար պայքարում են հայ և ռուս բժիշկները:

«Արմենպրես»–ը գրում է, որ ավելի վաղ Գյումրիում բնակվող Արմինե Շիրոյանը նամակ էր գրել Անդրեյ Մալախովին, որում դժգոհել էր Կրասնոդարում բնակվող հայերի վեճի մասին պատմող նրա հաղորդումից այն դեպքում, երբ մեկ օր առաջ ռուս զինծառայող Վալերի Պերմայկովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Մալախովը Թվիթերի միջոցով նշել էր, որ պատասխանել է նամակին:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Մալախովը եղել է նաև Գյումրիում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականիհունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս