Բաժիններ՝

Ռուսաստանի հայերի միությունը Ս. Սարգսյանին առաջարկել է հունվարի 21-ին համազգային սուգ հայտարարել

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի դեպքերի կապակցությամբ՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

Հայտարաությունում նաև նշվում է.

«Ռուսաստանի հայերի միությունը դիմում է Հայաստանի իշխանությանը առաջարկությամբ, որպեսզի հունվարի 21-ը Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո 7-րդ օրը հայտարարել համազգային սգի օր:

Գտնում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի և թե Ռուսաստանի իշխանությունները չպետք է սահմանափակվեն աջակցության և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելու հայտարարություններով, այլ պետք է ձեռնարկեն ավելի վճռական և առարկայական քայլեր՝ ուղղված Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»:

Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս