Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:
Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հացեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1990 թ. ծնված Գեղամ Դ.-ին:
Ձորագյուղում գողության և կողոպուտի փորձ կատարողները չհասցրին փախչել :
Հ. Գուլանյանը ոստիկանությունում խոստովանել է, որ վրաերթից հետո ինքը փախուստի չի դիմել, պարզապես վախենալով հաշվեհարդարից, հեռացել է ավտոմեքենայով և մեկ այլ ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց:
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին, երևանյան մի բնակարան մեկնած ոստիկաններին տանտերը ներկայացրել է 2 հատ «Ֆ-1» բեկորային, 1 հատ «ՌԳԴ-42» և «ՌԳԴ-5» նռնակներ, 4 հատ «ՈՒԶՌԳ» պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ, 1 հատ 14.7 մմ տրամաչափի հակազրահային, պայթյունային փամփուշտ, 214 հատ 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել:
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցից Սարալանջ տանող ճանապարհին` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Դատարանը, ավարտելով դատաքննությունը, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Արմեն Մարուխյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյմեբերի 8-ին:
Արամ Ղ.-ն նշել է, որ փայտը վաճառելու նպատակով ապօրինի կտրել է Տավուշի մարզի Գոշ գյուղից դեպի Ճամբարակ քաղաք ճանապարհի անտառից:
Քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում: Ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար, քաղաքապետարանը վերցնում է «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տարածքի մի մասը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նկարահանումներից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ օրենքով նախատեսված «բարեփոխումների վերաբերյալ իրազեկված մասնագետները» հրաժարվեցին ներկայանալ և մասնակցել հաղորդմանը՝ խուսափելով հանրության ներկայացուցիչների հետ հանդիպելուց և բանավիճելուց:
Պատահարի հետևանքով «Դեու»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներ Արմեն Ադամյանն ու Շողակաթ Վարդանյանը այսօր Մաշտոցի պուրակում հայտարարել են, որ իրենց հետախնդում են:
Վարդենիսի Ակունք գյուղում փեսան հրկիզել է աներոջ տունը:
«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին անձը հաստատող փաստաթղթով նոյեմբերի 15-ին, ժամը 18-ին հավաքվել Ազատության հրապարակում բաց, թափանցիկ ու անաչառ դատավարության պահանջագիրը ստորագրելու համար:
Նոյեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենան Մրգաշատ-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Ըստ հարազատների՝ Գուրգեն Գասպարյանի դեմ ցուցմունք է տվել մեղադրյալներից մեկը, ով հետագայում հերքել է իր ցուցմունքները: Գուրգեն Գասպարյանի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, նշեց, որ որդին գողության դեպքի օրը տանն է եղել, հետևաբար՝ չէր կարող մասնակցած լինել դրան:
Հարբած վիճաբանությունն ավարտվեց տաքսու վարորդի դանակահարությամբ:
Նոյեմբերի 4-ին, ժամը 15.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոհվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 67 շենքի բնակիչներից Ա. Ա. (ծնվ. 1978 թ.):
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Տ. Փ.-ի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով:
Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռի պատվիրակությունը ներկա գտնվեց Ղպտի և Հույն եկեղեցիներում կատարվող Սուրբ և Անմահ Պատարագին:
Հոդվածում նշվում էր, որ սերիալներում դերասանների անժամանակ մահերը` միայն սցենարիստի վառ երևակայության արդյունքը չեն, այլ հեռուստաընկերությունը այդպես է վարվում իրենց իրավունքներն ու գումարները պահանջող դերասանների հետ:
Պարզվել է որ մահացածը նշված շենքի 6-րդ հարկի բնակչուհի 27-ամյա Նազելի Սարգսյանն էր, ով ըստ տեղեկությունների պատուհանները լվանալու ժամանակ անզգուշությամբ վայր է ընկել:
«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում, ասեմ՝ տրանսպորտի ծառայությանը չի բավարարում հարյուր դրամը շահագործման ծախսերը ծածկելու համար»:
Բանդայի գործով դատական նիստը հետաձգվեց կարճ ժամանակով `ամբաստանյալ Քյարամ Ամոյանի համար շտապ օգնություն կանչվեց: