Վլադիմիր Գասպարյանն այնտեղ է մեկնել Երևան քաղաքի հիվանդանոցներում Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին տեսակցելուց հետո:
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վաչագան Մ.-ին:
«Արմեն Դավթյանը դադարեցնում է իր լիազորությունները եւ լքում է կինոընկերությունը` «Պրոֆմեդիա»-ի տնօրենների խորհրդի որոշմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Երիտասարդը հետազոտվել է նեյրովիրաբույժի կողմից, վիրահատության կարիք չկա»,- հարցմանն ի պատասխան ասել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Քննչական գործողություններ են իրականացվում և որոշվում է բերման ենթարկվածների կարգավիճակը։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ թիվ 23 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 150.000 դրամ:
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Արտակ Շ.-ին:
Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ:
«Կան մարդիկ, որոնք աշխատում են գաղափարների վրա, և կան գաղափարներ՝ աշխատատեղերի ստեղծման մասին և բավականին հետաքրքիր այլ բաներ, որոնք կյանքի են կոչվում, առաջիկայում կիմանաք»:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր թվով 9 հոգի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
ՀՀԿ խոսնակը հավելեց, որ օրենքի ցանկացած ոտնահարում պետք է պատժվի՝ օրենքի տառով անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների 10-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել` կախվելով տան տանիքից. քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:
Ազատության հրապարակ տանող ճանապարհներն այս պահին խցանված են։ Փողոցների մի մասը ոստիկանությունը փակել է՝ այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո քննչական եւ փորձաքննական գործողություններ իրականացնելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մաշտոցի պողոտայում այսօր լարված իրավիճակ էր: Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի, նրա համախոհների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել:
«Մենք էլ տեսանք, որ Ոստիկանությունը երկու տասնյակից ավել վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել, բայց քիչ առաջ եմ խոսել Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թ. Ստեփանյանի հետ, ով ասաց՝ ընդամենը 1 կանչ են ստացել»,- ասաց Ա. Հայթայանը՝ խոստանալով նոր տվյալներ ճշտելու դեպքում տեղյակ պահել:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում գրքեր է հրատարակել Ոսկեպար և Ջիլիզա գյուղերի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին:
Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների։ Դեպքի վայրում գտնվող Երևանիի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ, հորդորում է դիմել Ոստիկանության լրատվական ծառայություն։
Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետրանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» Բժշկական կենտրոնում:
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այդ դեպքում կպարզեն, որ որդիս մեղավոր չէ: Ոնց կարելի է չարած բանի համար, ինչ-որ պաշտոնյաների ցանկությունից կամ ակնկալիքներից ելնելով, անմեղ մարդուն դատապարտել 10 տարվա ազատազրկման, կտրել ընտանիքից, անչափահաս երեխաներին թողնել առանց խնամքի, մենակ թե ասեն, որ էս գործն էլ բացահայտեցին…»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող «90’s Cafe-Pub»-ում հաճախորդներից երկուսի միջև շարքային վիճաբանություն է տեղի ունեցել և վիճաբանողներն իրենց ծանոթների հետ դուրս են եկել՝ հարաբերությունները դրսում պարզելու համար: Սակայն երբ վիճաբանությունն առանց լուրջ հետևանքների ավարտին է մոտենալիս եղել, «փաբից» դուրս է եկել մի անձնավորություն, մոտեցել փողոցում կայանված սև «Հունդայի Էլատրա» 80LL909 համարանիշի ավտոմեքենային, ներսից հանել ատրճանական ու պահել հավաքված երիտասարդների ուղղությամբ:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: