
Ոստիկանություն բերման ենթարկվածների մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ` շագանակագույն զանգվածներով

Հունվարի 26-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 8 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գևորգ Գ.-ին, 1990 թ. ծնված Գոռ Ս.-ին և 1991 թ. ծնված Տրդատ Ա.-ին:
Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ` շագանակագույն զանգվածներով:
Նշանակվել են տոքսիկաքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն