
Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է. Բժիշկներն առայժմ չեն կարող նրան վիրահատել. news.am

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը դեռ ծանր է:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշել է, որ թեեւ զինծառայողի մոտ գիտակցությունը առկա է, բայց վիճակը ծանր է եւ իրենք չեն կարող որեւէ բան անել:
«Լյարդն է անհանգիստ, եթե կարողանանք պահպանել լյարդը, որ երկրորդ անգամ չվիրահատվի, լավ կլինի: Պետք է ողնաշարի վիրահատություն էլ արվի, բայց առայժմ վիճակը թույլ չի տալիս, ժամանակ է պետք»,-ասել է Արամ Ասատուրյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: